211652_close_icon
views-count15747 դիտում article-date 22:55 02-07-2017

Երիտասարդ հունահռոմեական ըմբիշները բավարարվեցին 2 բրոնզե մեդալով

Դորտմունդում ավարտվում է հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը: Հայաստանի հավաքականից այսօր պայքարի մեջ մտան Նորայր Հախոյանը (55 կգ), Զավեն Միքայելյանը (66 կգ), Արսեն Սարգսյանը (84 կգ) և Դավիթ Օվասապյանը (120 կգ) : Մեր ըմբիշներին այսօր չհաջողվեց մեդալներ նվաճել: Հախոյանը հնարավորություն ուներ պայքարել բրոնզի համար, սակայն սփոփիչ գոտեմարտում զիջեց ռումինացի Ռազվան Առնաուտին: Միքայելյանն ու Օվասապյանը պայքարից դուրս էին մնացել քառորդ եզրափակչում, իսկ Սարգսյանը` որակավորման փուլում: Այսպիսով, Հայաստանի հավաքականն ավարտեց մրցելույթները Եվրոպայի երիտասարդական առաջնությունում: Նախորդ օրը հայ ըմբիշներից բրոնզե մեդալ էին նվաճել Հրաչյա Պողոսյանը (60 կգ) և Մալխաս Ամոյանը (74 կգ):

Նմանատիպ նյութեր