211652_close_icon
views-count6774 դիտում article-date 14:15 03-07-2017

Լեւոն Արոնյանը Grand Chess Tour–ում բաժանեց 5-6-րդ տեղերը

Բելգիայի Լյովեն քաղաքում ավարտվեց Grand Chess Tour –ի երկրորդ փուլը: Տասը գրոսմայստերներ մրցեցին արագ եւ կայծակնային շախմատում: Հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը կայծակնային շախմատում բաժանեց 4-5-րդ, ընդհանուր հաշվարկում` 5-6-րդ հորիզոնականները: Ավելի վաղ արագ շախմատում Արոնյանը բաժանել էր 5-7-րդ տեղերը: Կայծակնային շախմատի արդյունքները` 1. Կարլսեն` 14.5 միավոր, 2-3. Գիրի, Վաշյե-Լագրավ` 10-ական, 4-5. Արոնյան, Կրամնիկ` 9.5-ական, 6. Նեպոմնյաշչի` 9, 7-8. Սո, Իվանչուկ` 8.5-ական, 9. Անանդ` 8, 10. Ջոբավա` 2.5: Ընդհանուր հաշվարկ (արագ+կայծակնային). 1. Կարլսեն` 25.5 միավոր, 2. Սո` 22.5, 3. Վաշյե-Լագրավ` 22, 4. Գիրի` 20, 5-6. Արոնյան, Կրամնիկ` 18.5-ական, 7. Նեպոմնյաշչի` 18, 8. Անանդ` 16, 9. Իվանչուկ` 15.5, 10. Ջոբավա` 3.5:

Նմանատիպ նյութեր