31722 դիտում
19:00 03-07-2017
Երևանում ոստիկանների մասնակցությամբ ողբերգական ավտովթարի փաստով հարուցված քրեական գործի նյութերը փոխանցվել են հատուկ քննչական ծառայություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵԱՆՅՈՒԹ
[color=#CC0000] SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ավագ քննիչ Արտյոմ Համզոյանի որոշմամբ հարուցված քրեական գործը՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, փոխանցվել է Հայաստանի հատուկ քննչական ծառայություն, քանի որ պարզվել է, որ հուլիսի 1-ին Երևանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածն ու Toyota Corolla-ի վարորդը ոստիկանության ծառայողներ են, իսկ ավտոմեքենան էլ հաշվառված է ոստիկանության հաշվեկշռում:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2017/07/01/1071446/]ավելի վաղ [/url]դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հուլիսի 1-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:10-ի սահմաններում «Toyota Corolla» մակնիշի 134 II 01 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, 35-ամյա Դանիել Բալյանը, Աթենքի փողոցում՝ «Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ դուրս էր եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել արտաքին լուսավորության էլեկտրասյանը, ապա հայտնվել հանդիպակած երթևեկելի գոտում:
Վթարի հետևանքով վարորդ Դ. Բալյանը մարմնական վնասվածքներով քաղաքացիների օգնությամբ դուրս էր բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել «Աստղիկ» բժշկական կենտրոն, իսկ ուղևոր՝ 50-ամյա Անդրեյ Ղարիբյանը տեղում մահացել էր: Նրա դին ավտոմեքենայի աջ կողմի պատուհանից կիսով չափ դուրս էր եկել:
Դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանի և տեղակալ Աշոտ Սայադյանի գլխավորությամբ:
Ժամանել էին նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության մեծ թվով ծառայողներ, քրեական հետախուզության բաժնի պետ Գարիկ Ղուկասյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել էր Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանի, հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչներ Արթուր Գասոյանի, Անդրանիկ Փարսադանյանի և Գեղամ Գալստյանի գլխավորությամբ:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 101+
101+