211652_close_icon
views-count58034 դիտում article-date 16:38 04-07-2017

Այնքան եմ երեխաներ ունենալու, մինչև աղջիկ ծնվի. 13 տղաների մայր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Բրազիլիայում բնակվող ամուսնական զույգը օրերս նշել է 13-րդ որդու ծնունդը: 40-ամյա ֆերմեր Իռենեուն և նրա կինը՝ Սիլվան, արդեն 20 տարի է ամուսնացած են: Երբ նրանք ունեցել են իրենց առաջնեկին, նրանք որոշել են, որ եթե տղա ծնվի, ապա ամուսինն է անունը դնելու, իսկ եթե աղջիկ՝ կինը: Կինն այդպես էլ չի կարողանում անուն դնել երեխայի, քանի որ 20 տարվա ընթացքում ծնված 13 երեխաներն էլ տղա են: Ֆուտբոլասեր ամուսինը բոլոր տղաներին անվանել է հայտնի ֆուտբոլիստների անուններով, ի դեպ, բոլոր 13 տղաների անունները սկսվում են Ռ տառով. Ռոբսոն, Ռեյնան, Ռաուան, Ռուբենս, Ռիվալդո, Ռուան, Ռամոն, Ռինկոն, Ռիքելմե, Ռամիրես, Ռայլսոն, Ռաֆայել, Ռոնալդու: -Հայտնի ֆուտբոլիստների անունները Ռ տառով են սկսվում,-նշում է բազմազավակ հայրը: Մեծ որդին 18 տարեկան է, իսկ ամենափոքրը՝ մի քանի ամսական: Փորձագետների կարծիքով՝ Իռենեուի և Սիլվայի ընտանիքը հազվագյուտ ընտանիք է համարվում աշխարհում, քանի որ 13 երեխաներից բոլորն էլ տղա ծնվելու շանսը կազմում է 1:8000-ի: -Երբեմն դժվար է լինում, սակայն մեր ընտանիքում ոչ ոք քաղցած չի քնում,-ասում է Սիլվան:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր