211652_close_icon
views-count6421 դիտում article-date 23:35 04-07-2017

Մոսկվան ու Պեկինը Փհենյանին կոչ են արել դադարեցնել բալիստիկ հրթիռների փորձարկումները

Ռուսաստանն ու Չինաստանը համատեղ հայտարարությամբ են հանդես եկել՝ ԿԺԴՀ-ի հերթական հրթիռային արձակման ֆոնին Կորեական թերակղզու իրադրության հետ կապված։ Այս մասին հայտնում է [url=http://www.bbc.com/russian/news-40499282]BBC[/url]-ին: Հայտարարության առիթ է հանդիսացել երեկ Հս. Կորեայի կողմից բալիստիկ հրթիռի փորձարկումը, որը ընկել է Ճապոնական ծովը, անցնելով 930 կմ: ՌԴ և Չինաստանի ԱԳՆ-ների համատեղ հայտարարությունում ասվում է, որ Մոսկվան ու Պեկինը անհագստացած են Հս. Կորեայի հայտարարություններով և բալիստիկ հրթիռի հետ կապված հայտարարությունն անընդունելի են համարում, որը հակասում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերին։ Երկու երկրներոը Փհենյանին առաջարկում են միջուկային պայթուցիկ սարքերի ու բալիստիկ հրթիռների փորձարկումների մորաթորիում հայտարարել, իսկ ԱՄՆ-ին ու Կորեայի Հանրապետությանը կոչ են անում զերծ մնալ խոշորամասշտաբ զորավարժություններից։ Մոկսվան ու Պեկինը միջազգային հանրությանը կոչ են անում աջակցել նշված նախաձեռնությանը։ Ճապոնիան արդեն բողոքի նոտա է հղել Հյուսիսային Կորեային: Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն ասել է, որ հրթիռի արձակումը «ցուցադրում է սպառնալիքի աճող մակարդակը»: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես կտրուկ է արձագանքել Հս Կորեայի հերթական հրթիռային փորձարկման առիթով: «Այդ տղան ուրիշ բան չունի՞ անելու»,- գրել է Փրամփը Թվիթերում: Ակնհայտ է, որ այդ գրառմամբ նա նկատի ուներ Հս. Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընին: «Դժվար է հավատալ, որ Ճապոնիան և Հվ. Կորեան այսուհետ ևս հաշտվելու են սրա հետ: Հնարավոր է, Չինատանը լուրջ քայլ կատարի և մեկընդմիշտ վերջ դնի այս աբսուրդին»,- հավելել է Թրամփը: Նշենք, որ Հս.Կորեան վերջին ամսիներին 11 բալիստիկ հրթիռ է փորձարկել:

Նմանատիպ նյութեր