211652_close_icon
views-count9156 դիտում article-date 18:21 05-07-2017

Եթե Հայաստանը ցանկանում է բարեկարգել իր անվտանգային համակարգը, պետք է գործակցի ՆԱՏՕ-ի հետ. Ռոսարիա Պուգլիսի

«Եթե Հայաստանը ցանկանում է բարեկարգել իր անվտանգային համակարգը, պետք է համագործակցի ՆԱՏՕ-ի հետ»,- Երևանում կազմակերպված «ՆԱՏՕ-ն Վարշավայից Բրյուսել՝ մարդկային անվտանգության և անվտանգության ոլորտի բարեփոխումները Հայաստանում թեմայով» քննարկմանն այսօր ասաց Վրաստանում ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավարի տեղակալ Ռոսարիա Պուգլիսին: «ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը շեշտել է, որ մեր հարաբերություններում անակնկալներ չկան, Հայաստանը վստահելի է ՆԱՏՕ-ի համար»,- հիշեցրեց Ռոսարիա Պուգլիսին՝ մատնանշելով, որ հայ խաղաղապահները մասնակցում են խաղաղապահ առաքելությանը Աֆղանստանում և Կոսովոյում: «Փոքր երկրի համար հեշտ չէ դա»,- նշեց նա, ընդգծելով, որ ՆԱՏՕ-ն գնահատում է դա: Ռոսարիա Պուգլիսին նաև նշեց, որ Հայաստանը «եզակի դեպք է», «արտակարգ երկիր», քանի որ ՀԱՊԿ-ի անդամ լինելով՝ սերտորեն համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ: «Այստեղ հակասություններ չկան»,- ասաց նա՝ նշելով, որ իրենք հասկանում են, որ և՛ ՀԱՊԿ-ի անդամակցությունը, և՛ ՆԱՏՕ-ի հետ գործակցությունը կարևոր են Հայաստանի համար: Սակայն, ըստ նրա, եթե երկիրը ցանկանում է բարեկարգել իր անվտանգային համակարգը, պետք է գործակցի ՆԱՏՕ-ի հետ:

Նմանատիպ նյութեր