27953 դիտում
09:54 08-07-2017
Ժողովրդական արվեստի կենտրոնում հանդիսավոր կերպով բացվեց Ամերիկացի լուսանկարիչ Ռոբերտ (Բոբբի) Վայցների՝ «Հայաստանին սիրահարված…» լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսը.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ հուլիսի 7-ին, Ժողովրդական արվեստի կենտրոն / Folk Art Center/- ում հանդիսավոր կերպով բացվեց Ամերիկացի լուսանկարիչ Ռոբերտ (Բոբբի) Վայցների՝ «Հայաստանին սիրահարված…» լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսը:
Հեղինակն այս ցուցադրությամբ փորձում է աշխարհին ներկայացնել Հայաստանը՝ այն երկիրը, որին սիրահարվել է տեսարան առ տեսարան, կադր առ կադր, որոնք ճանապարհ ցույց տվող ոտնահետքերի պես ուղղորդում են բացահայտելու Հայաստանի պատմամշակութային հուշարձանները, բնապատկերներն ու դրանցում ապրող մարդկանց:
Ցուցահանդեսի բացմանանը հնչեցին հայկական ժողովրդական մեղեդիրներ՝դուդուկահար Արսեն Պետրոսյանի և քանոնահարուհի Սուսաննա Մանասերյանի կատարմամբ, ցուցադրվեցին Ռոբերտ Վայցների կողմից «Դրոն» տիպի տեսախցիկով Հայաստանում նկարահանած տեսարաններ՝ թռչնաթև բարձունքից:
Ռոբերտ (Բոբբի) Վայցներ Ամերիկացի լուսանկարիչ է: Ծնվել է ԱՄՆ-ի Օհայո նահանգի Քլիվլենդ քաղաքում: Ավարտել է Քենթի պետական համալսարանի Սոցիոլոգիայի բաժինը: Լուսանկարել սկսել է 12 տարեկանից: Մրցանակների արժանացած նրա լուսանկարները ցուցադրվել են ԱՄՆ-ում, Եվրոպայում և Մերձավոր Արևելքում:
Ռոբերտ Վայցների աշխատանքները ներառվել են աստղագիտության, օվկիանոսագիտության, բնագիտության, էկոհամակարգերի և ճարտարապետական հետազոտությունների ոլորտներում: Վայցները ճանապարհորդում է ամբողջ աշխարհով՝ բացահայտելով կապույտ մոլորակի բազմաթիվ հեռավոր անկյուններ, առօրյայի մեջ գտնելով անսովորն ու անտեսանելին: Ռոբերտը 2016 թվականից ճանապարհորդում է Հայաստանում։
Այժմ բնակվում է Երևանում։ Սիրահարված է մեր երկրին և իր հայուհի կնոջը: Ռոբերտն ու Աստղիկը ամենուր միասին են, տեսանկարահանում են Հայաստանի պոեզիան ու պատմությունը, հոգսն ու բերկրանքը, լեռն ու այգաբացը ... «Սիրո հետքերով կամ Հայաստանին սիրահարված…». սա է ամերիկացի լուսանկարիչ Ռոբերտ (Բոբբի) Վայցների լուսանկարչական գեղագիտական երթուղին։
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 120+
120+