211652_close_icon
views-count6466 դիտում article-date 15:39 08-07-2017

Պուտին-Մակրոն-Մերկել հանդիպուման ժամանակ քննարկվել է ուկրաինական հարցը

Վլադիմիր Պուտինը, Էմանուել Մակրոնը և Անգելա Մերկելը G20 գագաթնաժողովի ժամանակ քննարկել են բազմաթիվ հարցեր, այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մտքերի փոխանակություն է կատարվել ուկրաինական հարցի կարգավորման առումով: Կա հստակ տեսակետ, որ պետք է առաջ քայլել»,- ասել է նա` ներկայացնելով հանդիպման արդյունքները: Պեսկովի խոսքով, Ռուսաստանի ղեկավարը մանրամասնորեն ներկայացրել է նրանց տիրող իրավիճակը: Նա ընդգծել է, որ երերեք երկրների ղեկավարները պայմանավորվել են հեռախոսային խոսակցություն անցկացնել «նորմանդական» ֆորմատով` Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի մասնակցությամբ: «Հասկացվածություն կա, որ պետք է քայլեր ձեռնարկել, որոնք իսկապես կհանգեցնեն կրակի դադարեցման», – ասել է Պեսկովը:

Նմանատիպ նյութեր