4165 դիտում
16:34 10-07-2017
Մարվեց և շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշ՝ նվիրված «Եվրոպա 2017. Ամրոցներ» թեմային
Այսօր՝ հուլիսի 10-ին, մարվեց և շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշ՝ նվիրված «Եվրոպա 2017. Ամրոցներ» թեմային:
Նամականիշի մարումն իրականացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Ն.Գ. Պյոտր Սվիտալսկին, Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Բելառուսի, Ադրբեջանի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսը, «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթի» գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը, ՀՀ Ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:
Նամականիշի վրա պատկերված է Ամբերդի ամրոցը։ Պատկերի ներքևում՝ հայերեն և անգլերեն լեզուներով, միջնադարյան ոճով գրված է ամրոցի անվանումը։ Այն թողարկվել է Եվրոպայի փոստային օպերատորների ասոցիացիայի (ՓոստԵվրոպա) անդամ-երկրների «EUROPA» միջազգային համատեղ թողարկման շրջանակներում:
Նամականիշն ունի 350 ՀՀ դրամ անվանական արժեք: Այն տպագրված է Ֆրանսիայի "Cartor” տպագրատանը: Նամականիշի չափսերն են` 50,0 x 25,7 մմ։ Տպաքանակը՝ 50 000 հատ։
[b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական նախարարության
լրատվական ծառայություն[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
616 դիտում
22:03 20-12-2024
Հայ-ռուսական երկոսությունը հումանիտար ուղղությամբ զարգանում է հաջողությամբ. Մհեր Գրիգորյան
907 դիտում
21:38 20-12-2024
Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը
655 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով