ԲԱՏԷ — «Ալաշկերտ» հանդիպումը կսպասարկի ալբանական մրցավարական անձնակազմը
Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի` Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտի» և Բելառուսի չեմպիոն ԲԱՏԷ-ի միջև առաջին հանդիպումը կսպասարկի ալբանական մրցավարական բրիգադը:
Գլխավոր մրցավարն է Էնեա Յորգին, ում եզրերում կօգնեն Էրմալ Բարուշին և Ռիդիգեր Չոկայը: Չորրորդ պաշտոնյան Կրիդենս Մետան է:
Հիշեցնենք, որ ԲԱՏԷ — «Ալաշկերտ» խաղը կկայանա հուլիսի 12-ին Բորիսովի «Բորիսով Արենա» մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 21:30-ին: