8632 դիտում
18:57 12-07-2017
Լևոն Արոնյանը կպայքարի Պանտելա Հարիկրիշնայի հետ. FIDE Grand Prix
Շվեյցարիայի Ժնև քաղաքում շարունակվող FIDE Grand Prix երրորդ մրցաշարում հանգստյան օրվանից հետո հուլիսի 12-ին կանցկացվեն 6-րդ տուրի պարտիաները:
Արոնյանը սպիտակներով կխաղա Պանտելա Հարիկրիշնայի հետ: Պարտիաները կմեկնարկեն Երևանի ժամանակով 16:00-ին:
5-րդ տուրից հետո հայկական շախմատի առաջատարը 3 միավորով բաժանում է 3-6-րդ տեղերը: Մրցաշարային աղյուսակը գլխավորում են ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկն ու ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովը, որոնք հավաքել են 3.5-ական միավոր և այս տուրում կմրցեն իրար հետ:
Նախորդ 5 պարտիաներում Լևոն Արոնյանը ոչ ոքի է խաղացել չինացի Լի Չաոյի, ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի ու ռուսաստանցիներ Ալեքսանդր Գրիշչուկի և Պյոտր Սվիդլերի հետ, ինչպես նաև հաղթել ռուս Դմիտրի Յակովենկոյին:
Հիշեցնենք, որ 9 տուրով անցկացվող մրցաշարին մասնակցում են 18 շախմատիստներ:
Նմանատիպ նյութեր
9773 դիտում
21:05 13-07-2017
Լևոն Արոնյանը արագ ոչ ոքի խաղաց Անիշ Գիրիի հետ. FIDE Grand Prix
5332 դիտում
17:14 09-07-2017
Լևոն Արոնյանը բաժանում է 2-7-րդ տեղերը. FIDE Grand Prix
4602 դիտում
16:05 18-02-2017
FIDE Grand Prix. Տոմաշևսկի-Արոնյան. ուղիղ միացում
Այս բաժնից
2815 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2338 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում
2635 դիտում
15:10 11-12-2024
Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ