211652_close_icon
views-count10814 դիտում article-date 21:44 12-07-2017

5 երկրներում բացվել են և 4 երկրներում էլ կբացվեն Հայաստանի ՏՏ ներկայացուցչություններ

«Հինգ երկրներում՝ ԱՄՆ-ում, Բելգիայում, Ֆրանսիայում, Իտալիայում և Բոլիվիայում, բացվել են ներկայացուցչություններ։ Այդ երկրների մասնագետների հետ տեղի են ունեցել հանդիպումներ, ստորագրվել են մի շարք հուշագրեր։ Առաջիկայում ներկայացուցչություններ կբացվեն նաև Իրանում, Ռուսաստանում, Իսպանիայում և Մեքսիկայում»,- այսօր ասուլիսում տեսեկացրեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մարտիրոսյանը: Նախարար Վահան Մարտիրոսյանը նշեց, որ նախարարության և «Թեքնոլոջի Ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության միջև փետրվարին ստորագրված փոխըմբռնման հուշագրի համաձայն՝ աշխարհի 15 երկրներում Հայաստանը պետք է ունենա ներկայացուցչություններ, որոնք Հայաստանի ՏՏ զարգացումները կներկայացնեն աշխարհին։ «Թեքնոլոջի Ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության Վահան Շաքարյանը, մանրամասնելով կատարված աշխատանքները, նշեց, որ Բոլիվիայի մասնավոր և պետական հատվածի ներկայացուցիչների հետ տեղի են ունեցել հանդիպումներ, նրանք այցելել են Հայաստան, մշակվել են համագործակցության ուղղությունները։

Նմանատիպ նյութեր