3801 դիտում
22:33 12-07-2017
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները մտադիր են աշնանն այցելել Հայաստան և Ադրբեջան. Ադրբեջանի ԱԳՆ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պատրաստվում են այս տարվա աշնանն այցելել Հայաստան և Ադրբեջան՝ երկու երկրների նախագահների սպասվող հանդիպումից հետո: Այդ մասին [url=https://ria.ru/world/20170712/1498345564.html]ria.ru[/url]-ին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը:
«Նախագահների սպասվող հանդիպումից հետո ԵԱՀԿ ՄԽ համանախագահները պատրաստվում են այս տարվա աշնանն այցելել տարածաշրջան (Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղ և Հայաստան)»,- նշել է Ադրբեջանի ԱԳՆ-ի ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ հուլիսի 11-ին Բրյուսելում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամադյարովի հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի և Ռիչարդ Հոգլանդի նախաձեռնությամբ, որին ներկա էր նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Հանդիպմանը շարունակվել են ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացն առաջ մղելու նպատակով համապատասխան պայմանների ստեղծման շուրջ քննարկումները: Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է շփման գծում իրավիճակի կայունացման անհրաժեշտությունը ու այդ նպատակով շեշտել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը:
Մինսկի խմբի համանախագահները հայտարարել են, որ նախարարները համաձայնել են փոխանցել իրենց նախագահներին ավելի ուշ՝ այս տարվա ընթացքում նախագահների մակարդակով հանդիպման մասին համանախագահների առաջարկը: Համանախագահներն իրենց օգնությունն են առաջարկել հանդիպման կազմակերպման հարցում:
Նախարարները և համանախագահները պայմանավորվել են կրկին հանդիպել սեպտեմբերին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 72-րդ նստաշրջանի շրջանակում:
Նմանատիպ նյութեր
1179 դիտում
10:11 03-02-2014
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ժամանել են Ադրբեջան
2033 դիտում
11:42 14-12-2020
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ժամանեցին ԱԳՆ
Այս բաժնից
2782 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր
3937 դիտում
22:08 21-11-2024
Դու կմերժե՞ս, որ քեզ փող ուզենան տալ. Հայ Դալեկը՝ շատ գովազդ անելու մասին