211652_close_icon
views-count21671 դիտում article-date 10:09 13-07-2017

Հանրային տրանսպորտի ուղեվարձը, հնարավոր է, թանկանա. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Այս օրերին լուրեր են պտտվում, որ սեպտեմբերից Երևանում բարձրանալու է հանրային տրանսպորտի ուղեվարձը: Ընդ որում, ըստ նույն լուրերի, սկզբում թանկացումը նախատեսվել է օգոստոսին, ներքին զորքերին հանձնարարվել է հետաձգել արձակուրդները՝ կանխատեսվող հանրային լարվածության պատճառով: Հետո սակայն գործընթացը հետաձգվել է մինչև սեպտեմբեր: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը մեր զրույցում անդրադառնալով հարցին, հերքեց, որ սեպտեմբերին սակագնի փոփոխություն է սպասվում: Բայց թե ինչ կլինի ավելի ուշ՝ բարեփոխումների գործընթացի ավարտի արդյունքում, նա դժվարացավ կանխատեսել: Ինչպես հայտնի է, միջազգային խորհրդատուին՝ անգլիական «Դաբլյու Վայ Ջի Ինթերնեյշնլ լիմիթիդ» ընկերությանը պատվիրվել էր ուսումնասիրել, մշակել երթուղային նոր ցանց և ներկայացնել առաջարկների ամբողջական փաթեթ: Դա նախատեսված էր հունիսին: Քաղաքապետարանից հստակ չեն տեղեկացնում՝ միջազգային խորհրդատուն ինչ առաջարկներ է ներկայացրել»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր