39074 դիտում
00:11 14-07-2017
ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, զորավար Մանվել Գրիգորյանը, ծննդյան 61-ամյակի կապակցությամբ, բազում շնորհավորական բացիկներ, հեռագրեր է ստացել:
Մեծարգո՛ Զորավար. ԵԿՄ վարչությունն ու վարչության աշխատակազմը շնորհավորում են Ձեզ ծննդյան 61-րդ տարեդարձի առթիվ։
Մենք ցանկանում ենք Ձեզ առողջություն, ընտանեկան երջանկություն և խաղաղություն հայոց աշխարհին։ Հայ ժողովրդի նորօրյա պատմության մեջ Դուք կմնաք որպես հաղթանակած և հաղթանակը սերունդներին փոխանցած Զորավար։
ԵԿՄ վարչության մեծարգո´ նախագահ. Հայ ժողովրդի ազատագրական պայքարի ու պետականաշինության պատմության մեջ Դուք կմնաք նաև որպես Երկրապահ կամավորականի կարգավիճակի ճանաչումը պետականորեն նախաձեռնած և օրենսդիրում ընդունումը միաձայն կազմակերպած գործիչ։
2016թ. ապրիլյան պատերազմի օրերին ևս Դուք հերթական անգամ ապացուցեցիք, որ գաղափարի նվիրյալ եք, որ ազգին, հայրենիքին, պետությանը Ձեր նվիրվածությունն անսահման է և չի ենթարկվում տարածքային, ժամանակային սահմանափակումների: Հենց Ձեր նախաձեռնողականության, վճռականության, կազմակերպական ջիղի շնորհիվ հնարավոր եղավ հաշված ժամերի ընթացքում առաջնագիծ հասցնել հազարավոր երկրապահ կամավորականների և կասեցնել չարանենգ ոսոխի առաջխաղացումը:
Ձեր գործունեության արդյունքում Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից Երկրապահի օրն ընդգրկվեց հայ առաքելական սուրբ եկեղեցու արարողակարգում և դարձավ հայոց բոլոր եկեղեցիների կողմից Սուրբ պատարագով նշվող օր։ Ձեր գործունեությամբ պետք է պայմանավորել նաև այն փաստը, որ հայ առաքելական եկեղեցին պաշտոնապես նշում է նաև Պատանի երկրապահի երդման օրը, որ անցկացնում ենք Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը` մարտի 5-ին:
Դուք կայացրիք երկրապահական եռասերունդ ընտանիքը, որում մնայուն արժեքներ են ստեղծվում, ապագային միտված ծրագրեր են կյանքի կոչվում: Պատանի, երիտասարդ երկրապահների հետ տարվող աշխատանքը վաղվա Հայաստանի, Արցախի համար, հայ ազգի ապագայի համար անուրանալի ներդրում է:
Մենք հպարտ ենք, որ աշխատում ենք Ձեր ղեկավարությամբ և պատրաստ ենք ավելի արդյունավետ շարունակել մեր գործունեությունը։ Եվս մեկ անգամ շնորհավորում ենք Ձեզ՝ ծննդյան օրվա առթիվ, և մաղթում քաջ առողջություն, երկարակեցություն և ընտանեկան երջանկություն։
Աստված պահապան մեր ազգին, Ձեզ, Ձեր ընտանիքին:
[color=#EF2929]
ՀՀ ԵԿՄ ՎԱՐՉՈւԹՅՈւՆ ՀՀ ԵԿՄ ՎԱՐՉՈւԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ [/color]
Մեծարգո՛ պարոն Գրիգորյան,
Էջմիածնի քաղաքային իշխանության, բոլոր էջմիածնեցիների և անձամբ իմ անունից անհուն երախտագիտությամբ և ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ Արցախյան ազատամարտի լեգենդար զորավարիդ, ծննդյան 61-րդ տարեդարձի կապակցությամբ:
Պարո՛ն գեներալ, Ձեր անցած մարտական փառավոր ուղին, Ձեր ողջ գիտակցական կյանքը հայրենիքին անմնացորդ ծառայելու փայլուն օրինակ է ոչ միայն մեր ժամանակակիցների, այլև գալիք սերունդների համար: Լինելով Արցախյան շարժման ակունքներում՝ Դուք առաջիններից էիք, ովքեր խորապես համոզված էին, որ Հայաստանի ու Արցախի ճակատագիրը որոշվում է ոչ թե հրապարակներում՝ ճառերով, այլ սահմաններում՝ զենքով միայն:
Եվ արմատների կանչով ու սրտի թելադրանքով Ձեր համախոհների հետ առանց վայրկյան իսկ վարանելու մեկնեցիք մարտադաշտ՝ փառքով պսակելու Երկրապահի անունը: Անդառնալի կորուստներ ունեցաք, բայց ունեցաք նաև փայլուն հաղթանակներ, եղաք այդ հերոսամարտի անձնուրաց զինվորն ու փառաբանված զորահրամանատարը:
Եվ այսօր, որպես Ձեր մեծագույն ծառայությունների գնահատական, արժանապատվորեն եք կրում Արցախի հերոսի պատվավոր կոչումը:
Սիրելի՛ զորավար, Դուք այն խորը համոզմունքն ունեք, որ Երկրապահը չի զորացրվում: Ահա թե ինչու այսօր էլ նույն եռանդով մասնակցում եք մեր երկրի անվտանգության ամրապնդման, նոր սերնդին ռազմահայրենասիրական դաստիարակությամբ կրթելու գործին:
Ձեր ծանրակշիռ վաստակի և անառարկելի հեղինակության մասին է խոսում նաև այն փաստը, որ երկրորդ անգամ անընդմեջ ընտրվեցիք ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր՝ մի հավելյալ ապացույց այն բանի, որ Դուք մտահոգված եք երկրի այսօրվան ու վաղվան վերաբերող յուրաքանչյուր խնդրով:
Հարգարժա՛ն գեներալ, ևս մեկ անգամ շնորհավորում եմ Ձեզ՝ Ձեր կյանքի այս հիշարժան օրվա կապակցությամբ, մաղթում եմ երջանկություն, քաջառողջություն և երկար կյանք, որ իրականացած տեսնեք Ձեր բոլոր երազանքներն ու ցանկությունները:
Խորին հարգանքով ու երախտագիտությամբ՝
[color=#EF2929]
ԷՋՄԻԱԾՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
[/color]
Մեծարգո՛ Զորավար. Սրտանց շնորհավորում ենք Ձեզ տարեդարձի կապակցությամբ: Հայ բանակաշինության մեջ ներդրած ավանդն ու Արցախյան ազատամարտում անձնուրաց մասնակցությունը` իրենց
հավերժությունը կգտնեն Հայոց պատմության քառուղիներում. հպարտ ենք, որ Ձեր ժամանակակիցն ենք, որ Ձեր օրինակով սերտում և մեր մեջ ամրապնդում ենք ռազմահայրենասիրական ոգին: Հավատքն առ Աստված` անառիկ ու մարտունակ ենք պահում Հայոց ամուր սահմանները:
Հայրենասիրությունը, անձնվիրությունը, նպատակասլացությունը, մասնագիտական և մարդկային բարձր արժանիքները Ձեր աշխատանքի հաջողության, Երկրապահներիս հզորության կարևոր հիմնասյուներն են։
Դուք միշտ Ձեր ուշադրության կենտրոնում եք պահում եռասերունդ Երկրապահին հուզող հրատապ խնդիրները, որոնք կարևոր ու կենսական նշանակություն ունեն բոլորիս ամենօրյա աշխատանքներում: Մեծարգո՛ Զորավար, Մաղթում ենք Ձեզ առողջություն, Ձեր բոլոր ազգընտիր նախաձեռնություններում հաջողություններ, բեղուն և արգասաբեր աշխատանք:
Ամենայն բարիք ու երջանկություն Ձեզ և Ձեր ընտանիքին:
[color=#EF2929]
ԵԿՄ «Երիտասարդ երկրապահ» կազմակերպություն[/color]
Անձամբ իմ եւ ԵԿՄ Էջմիածնի տ/բ-ի ողջ խորհրդի անունից, ամենաջերմ մաղթանքներով շնորհավորում եմ Ձեզ` Ծննդյան օրվա առթիվ: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, հաջողություն, ընտանեկան երջանկություն, երկարակեցություն, ազնիվ ու արժանապատիվ ծառայություն մեր ժողովրդին, բեղմնավոր
գործունեություն` հանուն մեր երկրի եւ հայ ժողովրդի պայծառ ապագայի: Հարգարժա՛ն Մանվել Սեկտորի, Անուրանալի է Ձեր վաստակը Հայաստան եւ Արցախ աշխարհների անկախության ապահովման գործում:
Համոզված եմ, որ հետագայում եւս ջանք ու եռանդ չեք խնայի, կանեք ամեն ինչ` հանուն ամեն մի հայի, հանուն մեր երկրի ապագայի, հզորացման, բարգավաճման եւ հարատեւման:
Ծնունդդ շնորհավոր, մեր մի բուռ ազգի Հայոց Վեհ Զավակ: Խորին երախտագիտությամբ եւ լավագույն ցանկություններով`
[color=#EF2929]
ԵԿՄ Էջմիածնի տ/բ [/color]
Մեծարգո՛ Զորավար. Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիայի ողջ կոլեկտիվը ջերմորեն շնորհավորում է Ձեզ՝ ծննդյան հոբելյանի առթիվ: Մաղթում ենք երկաթյա առողջություն, արևշատություն, ծրագրերի և նպատակների իրականացում: Անուրանալի և անգնահատելի է Ձեր գործունեությունը ինչպես մեր երկրի զինված ուժերի ձևավորման ու զարգացման, մեր երկրի առջև ծառացած խնդիրների լուծման, այնպես էլ մեր սերնդի ֆիզիկական դաստիարակության, նրանց մարզական ձեռքբերումների և հաջողությունների գործում:
Եռասերունդ Երկրապահը ազգային-ազատագրական մերօրյա պայքարի ողջ ընթացքում լավագույնս է կատարել իր առաքելությունը՝ անառիկ պահել Հայաստանի և Արցախի սահմանները:
Ապրիլյան քառօրյա պատերազմում բոլոր երկրապահները՝
Ձեր իսկ գլխավորությամբ, մեկնեցին ճակատ՝ մեր բանակի հերոս զինվորների ու սպաների կողքին կանգնելու և պատերազմելու: Թող Ձեր գալիք տարիներում մեր հայրենիքում թևածի բազում հերոսների կյանքի գնով ձեռքբերված թանկագին խաղաղությունը և ունենանք հզոր, զարգացած, կայուն պետություն, անառիկ ու անսասան սահմաններով Հայաստան և Արցախ: Մեծ է Ձեր ավանդը թաեքոնդոյի ֆեդերացիայի ունեցած հաջողությունների մեջ և մարզաձևի զարգացման գործում:
Լուծվել են կարևոր խնդիրներ ինչպիսիք են` սենսորային պրոտեկտորների, մրցագորգերի ,մշտական գրասենյակի, հավաքականների մարզումների դահլիճների հարցերը: Ձեր աջակցության շնորհիվ մեր մարզիկները մեդալներով են վերադարձել`Եվրոպայի առաջնություններից և միջազգային մրցաշարերից:
Մեկ անգամ ևս շնորհավորում ենք Ձեզ ծննդյան 61 ամյակի առթիվ,ցանկանալով առողջություն և խաղաղ երկինք:
[color=#EF2929]
ՀՀ ԹԱԵՔՎՈՆԴՈՅԻ ՖԵԴԵՐԱՑԻԱ[/color]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+