10319 դիտում
10:56 14-07-2017
Անառողջ բնազդների արտանետումները թունավորում են մթնոլորտը. «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Առաջ, երբ չկային ֆեյսբուքն ու համացանցը, ես չգիտեի, որ այդքան շատ են մարդիկ, որոնց կյանքի իմաստը թույն ու թարախ թափելն է: Գուցե հենց համացանցն է ստիպում այդ մարդկանց նման ձևով դրսևորվել: Համենայնդեպս, հայերերն գրող համացանցային օգտատերերի մեջ ինձ հաճախ են հանդիպում մարդիկ, որոնք իրենց պարտքն են համարում հենց այս տիրույթում դրսևորել իրենց չկամությունը, խանդը, նախանձը, և մնացած մթին բնազդները: Երբ ես տեսնում եմ մեր այդ կարգի «մեկնաբանների» անունները, իսկ ավելի հաճախ կեղծանունները, ես պարզապես նրանց գրածները չեմ կարդում:
Կարծում եմ՝ նրանք ինձնից չեն նեղանա, հո իմ համար չեն գրում, իրենց սիրտն են հովացնում: Բայց խուսափել բոլոր նման զեղումներից, հնարավոր չէ:
Օրինակ, երեկ հայտնի է դարձել, որ Սաթիկ Սեյրանյանը հարցազրույց է վերցրել նախագահից: Անձամբ ես ուրախ եմ, որ ինձ մոտիկ մարդուն դա հաջողվել է: Բայց եթե նույնիսկ մոտիկ չլիներ, գործընկերոջ աշխատանքը բոլոր դեպքերում հարգանքի է արժանի: Սակայն իմ նկարագրած մարդկանց համար դա հարմար առիթ է «ֆշշացնելու» լրագրողի հասցեին: Թեման, մասնավորապես, հետևյալն է.« Իսկ ինչո՞ւ Սաթիկը, ինչու ոչ ես, այ, եթե ես լինեի, ես այսպիսի «քլնգող» հարցեր կտայի»: Մի խոսքով՝ էլի անառողջ բնազդների արտանետումներ, որոնք թունավորում են մթնոլորտը:
Վերջին նման զեղումն էր նաև Ալեքսանդր Արզումանյանի հանդեպ չարության բռնկումը: Երբեք չէի մտածի, որ Հայաստանում կան մարդիկ, որոնք «վառված» են այդ անձնավորությունից: Արցախյան շարժման հաղթանակից հետո 90-ականներին նա հավատարմորեն ծառայում էր պետությանը՝ նախարար լինելով, մի չոփ անգամ չէր պահել իր համար: Որպես ընդդիմադիր՝ այո, սուր քննադատության էր ենթարկում իշխանության քայլերը, բայց ոչ թե հայհոյանքներ է շաղ տվել, այլ առաջարկել է ուղիներ, որոնք, մասնավորապես, արտաքին քաղաքականության մեջ, իր կարծիքով, շահեկան կլինեն մեր պետության համար: Կարծում եմ՝ պարզապես խելամիտ չէր լինի չօգտագործել նման մարդկանց փորձը:
Արզումանյանի՝ դեսպան նշանակելու առթիվ երբեմն արտահայտվում է հետևյալ դատողությունը. «Այո, պրոֆեսիոնալ դիվանագետ է, բայց այս ռեժիմի օրոք նրա պրոֆեսիոնալիզմը ոչ մեկին պետք չէ»: Դա, փաստորեն, նշանակում է հետևյալը՝ մինչև չլինի այն «ռեժիմը», որը մեզ դուր է գալիս, բժիշկները չպիտի բուժեն, ուսուցիչները չպիտի դաս տան, գյուղացիները չպիտի հող մշակեն:
Ցանկալի է ընդհանրապես ոչ մի բան չանել, պառկել բազմոցին և հայհոյել, մինչև որ Աստված մեզ մի հատ «լավ ռեժիմ» չուղարկի: Դա էլ է տարբերակ»:
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1827 դիտում
19:47 06-06-2016
Ընտանիքում ձևավորված անառողջ մթնոլորտը երբեմն հանգեցնում է ծանր հանցագործությունների. ՏԵՍԱՆՅՈՒԹ
3297 դիտում
09:26 28-04-2017
Պալատում անառողջ մթնոլորտը, միջադեպերը վարկաբեկում են փաստաբանին. «Ժողովուրդ»
1492 դիտում
10:20 22-09-2014
Ածխաթթվային գազի արտանետումները մթնոլորտ կհասնեն ռեկորդային նոր ցուցանիշի
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2227 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»