211652_close_icon
views-count11662 դիտում article-date 21:06 14-07-2017

Արթուր Ալեքսանյանը կրկին երրորդն է UWW-ի վարկանիշային աղյուսակում

Ըմբշամարտի համաշխարհային միությունը (UWW) հրապարակել է հունահռոմեական ըմբիշների հուլիս ամսվա վարկանիշային աղյուսակը: Լավագույնների ցուցակում ընդգրկվել է Հայաստանի հավաքականի վեց ըմբիշ: Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը կրկին 3-րդն է 98 կգ քաշային կարգում: Օլիմպիական խաղերում արծաթե մեդալ ստացած Միհրան Հարությունյանը (66 կգ) 7-րդ տեղում է: Վարշամ Բորանյանը (71 կգ) նահանջել է և այժմ 19-րդն է: Կարապետ Չալյանն ու Արսեն Ջուլֆալակյանն ( երկուսն էլ՝ 75 կգ) առաջադիմել են: Նրանք, համապատասխանաբար, զբաղեցնում են 9-րդ և 15-րդ տեղերը: Մաքսիմ Մանուկյանը (85 կգ) նույնպես 15-րդն է: Ներկայումս հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը պատրաստվում է աշխարհի առաջնությանը:

Նմանատիպ նյութեր