211652_close_icon
views-count10149 դիտում article-date 16:14 15-07-2017

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը նախապատրաստվում է աշխարհի առաջնությանը

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը ՀԱՕԿ լրատվականին տեղեկացրեց, որ հուլիսի 19-ից օգոստոսի 2-ը հավաքականի ինը թեկնածուներ Բելառուսի «Ստայկի» օլիմպիական մարզաբազայում այդ երկրի, Ղազախստանի, Ֆրանսիայի, Ֆինլանդիայի, Սերբիայի շուրջ հարյուր ուժեղագույն ըմբիշների հետ կմասնակցեն համատեղ ուսումնամարզական հավաքի. «Ստայկիից կվերադառնանք Երևան և օգոստոսի 7-ից վերջին հավաքը կանցկացնենք «Օլիմպավանում», որի ավարտին էլ` օգոստոսի 19-ին կմենկնենք Փարիզ»,- ասաց գլխավոր մարզիչը: Լևոն Ջուլֆալակյանը նաև տեղեկացրեց, որ Արսեն Ջուլֆալակյանին ազատել է այս հավաքներից, հետևաբար, նա չի մասնակցի աշխարհի առաջնությանը: Փարիզ մեկնող ըմբիշների անունները կհրապարակվեն օգոստոսի 10-ին:

Նմանատիպ նյութեր