39822 դիտում
10:01 17-07-2017
Ալավերդիում շուքով նշվեց քաղաքի օրը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հուլիսի 16-ին, Լոռու մարզի Ալավերդի քաղաքում տոն էր։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ալավերդցիները նշում էին քաղաքի օրը։
Տոնական միջոցառումները մեկնարկեցին Սանահինի պատմական քարե կամրջի մոտից՝ արդեն ավանդույթ դարձած երգի, պարի մրցույթներով և նարդու, շախմատի ու մրցաշարերով։
Կամրջի տարածքում բացվել էր նաև նկարների ցուցահանդես։ Իսկ երեկոյան Սարահարթի հրապարակում տեղի ունեցավ տոնական համերգ։ Այն մեկնարկեց Ալավերդու քաղաքապետ Կարեն Փարեմուզյանի շնորհավորական խոսքով, ինչից հետո նվերներ և դրամական պարգևներ հանձնվեցին մրցույթների հաղթողներին և այն քաղաքացիներին, ովքեր տարբեր ասպարեզներում բարձր մակարդակով են ներկայացրել Ալավերդին։
Տոնական օրն ավարտվեց հրավառությամբ։
Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 237+
237+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
37497 դիտում
12:22 01-09-2016
Հակոբ Օշականի անվան N 172 դպրոցում մեծ շուքով նշվեց գիտելիքի օրը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ