211652_close_icon
views-count5699 դիտում article-date 19:47 17-07-2017

ՀԱՊԿ երկրները ՆԱՏՕ-ի հետ կապեր են հաստատում՝ հաշվի առնելով դաշնակցային պարտավորությունները. Լավրով

ՀԱՊԿ ԱԳ նախարարների Խորհրդի նիստի արդյունքներով լրագրողների հետ զրույցում ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարները հաստատել են, որ ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններ պետք է կառուցել՝ հաշվի առնելով պայմանագրի շրջանակում ստանձնած դաշնակցային պարտավորությունները: Այդ մասին գրում է TACC-ը: «Մեր գործընկերներին մանրամասն տեղեկացրել ենք, թե ինչ է տեղի ունենում Ռուսաստան-ՆԱՏՕ Խորհրդի շրջանակում, մեզ պատմել են, թե ինչ կապեր են զազրգանում մեր գործընկերների եւ ՆԱՏՕ-ի միջև»,- նշել է Լավրովը: «Բոլորը հաստատեցին, որ ՆԱՏՕ-ի հետ կապերը զարգանում են՝ ելնելով այն հանգամանքից, որ մենք բոլորս արդեն դաշնակցային պարտավորություններ ունենք ՀԱՊԿ-ի շրջանակում: Հակառակը չէր էլ կարող լինել»,- ասել է ռուսաստանցի պաշտոնյան:

Նմանատիպ նյութեր