211652_close_icon
views-count44246 դիտում article-date 23:48 17-07-2017

Ողբերգական դեպք Տաշիր քաղաքում. 52-ամյա վարորդը Mersedes-ը վարելիս հանկարծամահ է եղել և հայտնվել ձորակում. Նրա հետ է եղել նաև եղբայրը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր` հուլիսի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լուռու մարզում: Ժամը 17:10 սահմաններում ոստիկանության Տաշիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Տաշիր քաղաքի Գետափնյա փողոցի վերջնամասում` ձորակում, Mersedes մակնիշի 14 PP 555 համարանիշի ավտոմեքենայի մեջ տղամարդու դի կա: Ինչպես հատնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը` նշված վայր են ժամանել ոստիկանության Տաշիրի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Արտակ Հովհաննիսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 42 հրշեջ փրկարարական ջոկատը` 1 մարտական հաշվարկով: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնի խումբը` քննիչ Ֆիլիպ Նազարյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Տաշիր քաղաքի բնակիչ` 52-ամյա Լեռնիկ Ավետիսյանն էր, ով, ըստ նախնական տեղեկությունների, ավտոմեքենան վարելիս հանկարծամահ է եղել, ինչի պատճառով էլ մեքենան հայտնվել է ձորակում: Փաստի առթիվ քննիչ Ֆ. Նազարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ` այդ թվում դիակի դատաբժշկակնան: Գ. Շամշյանի տեղեկություններով` վարորդի հետ է եղել նաև եղբայրը` 47-ամյա Արծրուն Ավետիսյանը: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, որից հետո ավտոմեքենան ճոպանով դուրս են բերել երթևեկելի գոտի: Լուսանկարները` Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր