8533 դիտում
14:14 18-07-2017
Չեմպիոնների լիգա. Այսօր կկայանա «Ալաշկերտ»-ԲԱՏԷ պատասխան հանդիպումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի`Բորիսովի ԲԱՏԷ-ի հետ պատասխան խաղին նախապատրաստվող Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» նախախաղային մարզում է անցկացրել «Հանրապետական» մարզադաշտում:
Մարզումից առաջ ակումբի նախագահ Բագրատ Նավոյանը Արտակ Եդիգարյանին և Միհրան Մանասյանին հանձնեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից տրամադրված ոսկե խաղակոշիկները: «Ալաշկերտի» ֆուտբոլիստները 13-ական գոլով դարձել էին Հայաստանի նախորդ առաջնության լավագույն ռմբարկուներ:
Նախախաղային մարզումն ալաշկերտցիներն անցկացրեցին բարձր տրամադրությամբ: Մարզման միայն առաջին հատվածին մասնակցեց Արթուր Եդիգարյանը, ում անհանգստացնում էր նախորդ մարզման ընթացքում ստացած վնասվածքը:
«Ալաշկերտ»-ԲԱՏԷ հանդիպումը կկայանա այսօր՝ «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի 20:00-ին: Հիշեցնենք, որ առաջին խաղում գրանցվել էր ոչ-ոքի՝ 1:1:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
12974 դիտում
21:52 12-07-2017
Չեմպիոնների լիգա. ԲԱՏԷ-«Ալաշկերտ». ուղիղ միացում
9060 դիտում
14:21 14-07-2017
Չեմպիոնների լիգա. «Ալաշկերտ»-ԲԱՏԷ զույգի հաղթողը կհանդիպի «Սլավիայի» հետ
9770 դիտում
19:55 18-07-2017
Չեմպիոնների լիգա. «Ալաշկերտ»-ԲԱՏԷ. ուղիղ միացում
Այս բաժնից
1483 դիտում
19:33 13-10-2024
Էդուարդ Սպերցյանն ապաքինվել է և կարող է մասնակցել Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղին
1864 դիտում
19:12 13-10-2024
Հայաստան - Հյուսիսային Մակեդոնիա․ մեկնարկային կազմեր
1768 դիտում
16:23 13-10-2024
ՀՖՖ-ն ներկայացրել է Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականի ամենափորձառու ֆուտբոլիստների ցանկը