77011 դիտում
12:00 19-07-2017
Ողբերգական դեպք Երևանում. ընկերոջ տունը վերանորոգելիս 62-ամյա վարպետը 5-րդ հարկից վայր է ընկել, հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել
Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Լյուքսեմբուրգի փողոցի շենքերից մեկի բակում վիրավոր տղամարդ կա ընկած։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կժամանեին հրշեջ-փրկարարները, Լյուքսեմբուրգի 1-ին շենքի բակից «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն տեղափոխելու ճանապարհին մահանում է Լյուքսեմբուրգի 3-րդ շենքի բնակիչ՝ 62-ամյա Վաչագան Նավասարդյանը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս Լյուքսեմբուրգի 1-ին շենքի 28 բնակարանում շինարարական աշխատանքներ կատարելիս անզգուշաբար վայր է ընկել 5-րդ հարկից։
Այս պահին դեպքի վայր են ժամանել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։
Այս պահին էլ քննիչները դեպքի վայրում տեղազննման աշխատանքներ են կատարում։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: