211652_close_icon
views-count11832 դիտում article-date 15:35 20-07-2017

ՀՀ դատախազությունում կադրային փոփոխություններ են տեղի ունեցել. գլխավոր դատախազը մի շարք հրամաններ է ստորագրել

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հուլիսի 20-ի մի շարք հրամանններով ՀՀ դատախազության համակարգում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ: Մասնավորապես՝ • Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Տիգրան Գուրգենի Ամբարյանը նշանակվել է ՀՀ զինվորական դատախազի տեղակալ, ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության քրեական հետապնդման ոլորտում կայազորների զինվորական դատախազությունների գործունեությունը վերահսկող բաժնի պետ՝ ազատվելով ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի պաշտոնից: • Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Արսեն Վիգենի Սիմոնյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ՝ ազատվելով Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազի պաշտոնից: • Արդարադատության երրորդ դասի խորհրդական Սիսակ Ժորժիկի Խաչատրյանը նշանակվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ՝ ազատվելով Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազի պաշտոնից: • Արդարադատության առաջին դասի խորհրդական Դավիթ Միքայելի Վեքիլյանը նշանակվել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազ՝ ազատվելով Արագածոտնի մարզի դատախազի պաշտոնից: • Արդարադատության առաջին դասի խորհրդական Ռաֆայել Ալեքսանդրի Խաչատրյանը նշանակվել է Կոտայքի մարզի դատախազ՝ ազատվելով Երևան քաղաքի Էրեբունի, Նուբարաշեն վարչական շրջանների դատախազի պաշտոնից: • Արդարադատության առաջին դասի խորհրդական Արմեն Դմիտրիի Չիչոյանը նշանակվել է Երևան քաղաքի Էրեբունի, Նուբարաշեն վարչական շրջանների դատախազ՝ ազատվելով Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազի պաշտոնից: • Արդարադատության առաջին դասի խորհրդական Գրիգոր Վալիկոյի Էլիզբարյանը նշանակվել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազ՝ ազատվելով Լոռու մարզի դատախազի պաշտոնից: • Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Արսեն Ռուբիկի Մարտիրոսյանը նշանակվել է Լոռու մարզի դատախազ՝ ազատվելով ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալի պաշտոնից: • Արդարադատության առաջին դասի խորհրդական Սևակ Ալֆրեդի Հովհաննիսյանը նշանակվել է Արարատի մարզի դատախազ՝ ազատվելով ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության պետի տեղակալի պաշտոնից: • Արդարադատության առաջին դասի խորհրդական Արթուր Աշոտի Զաքարյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման վարչության ավագ դատախազ՝ ազատվելով Լոռու կայազորի զինվորական դատախազի պաշտոնից: • Արդարադատության առաջին դասի խորհրդական Կարեն Ֆիրդուսու Հարությունյանը նշանակվել է Լոռու կայազորի զինվորական դատախազ՝ ազատվելով ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող գործերի բաժնի պետի պաշտոնից: • Արդարադատության առաջին դասի խորհրդական Արման Վրույրի Ասլանյանը նշանակվել է Եղեգնաձորի կայազորի զինվորական դատախազ՝ ազատվելով Երևանի կայազորի զինվորական դատախազի պաշտոնից: • Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Արթուր Ռոբերտի Անտոնյանը նշանակվել է Երևանի կայազորի զինվորական դատախազ՝ ազատվելով ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության ավագ դատախազի պաշտոնից:

Նմանատիպ նյութեր