Մորատան հրաժեշտ տվեց «Ռեալի» թիմակիցներին և հեռացավ ակումբից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Իսպանացի հարձակվող Ալվարո Մորատան ավարտեց տեղափոխությունը «Ռեալից» «Չելսի»: Մադրիդյան ակումբի 24-ամյա սանը այսօր հրաժեշտ տվեց թիմակիցներին ու մարզիչներին և լքեց ԱՄՆ-ում «Ռեալի» մարզաբազան:
Նշենք, որ Մորատայի համար «Չելսին» կվճարի 80 մլն եվրո: Մորատան կդառնա իսպանական ֆուտբոլի ամենաթանկ խաղացողը պատմության մեջ:
«Չելսիի» հետ Մորատան կկնքի 5-ամյա պայմանագիր ու կվաստակի տարեկան 9 մլն եվրո: