11213 դիտում
20:25 20-07-2017
Կորեացի գործարարները հետաքրքրված են Հայաստանում ներդրումներ իրականացնելու հարցում
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Կորեայի Ջեոլաբուկ-դո նահանգի ղեկավար Սոնգ Հա-Ջինի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպմանը քննարկվել են երկկողմ տնտեսական կապերի զարգացմանը վերաբերող հարցեր: Կարեն Կարապետյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը շարունակական բարեփոխումներ է իրականացնում բիզնես միջավայրի բարելավման և ներդրումային ծրագրերի համար նպաստավոր պայմանների ստեղծման ուղղությամբ:
Սոնգ Հա-Ջինը նշել է, որ կորեացի գործարարները հետաքրքրված են Հայաստանում ներդրումային ծրագրեր իրականացնելու հարցում, և այցի շրջանակում արդյունավետ հանդիպումներ են ունեցել հայաստանցի գործընկերների հետ: Ջեոլաբուկ-դոյի նահանգապետը ներկայացրել է իր ղեկավարած նահանգում զարգացման ներուժ ունեցող ոլորտները՝ գյուղատնտեսություն, զբոսաշրջություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ:
Վարչապետ Կարապետյանը նշել է, որ հայկական կողմը հետաքրքրված է նշված բնագավառերնում հայ-կորեական կապերի զարգացմամբ, ինչը կարող է նոր թափ հաղորդել երկու երկրների համագործակցությանը:
Նմանատիպ նյութեր
4044 դիտում
10:07 07-12-2016
Ռուսահայ գործարարները խոստանում են ՀՀ ԱԺ ընտրություններից հետո ներդրումներ կատարել Հայաստանում. «Հայկական ժամանակ»
6894 դիտում
23:49 17-07-2017
Լեհական ընկերությունը հետաքրքրված է Հայաստանում ներդրումներ անելով
Այս բաժնից
772 դիտում
12:05 28-12-2024
ՆԳՆ Ոստիկանությունն ու ՓԾ-ն հանրապետության ճանապարհներին անցել են ուժեղացված ծառայության
1042 դիտում
11:54 28-12-2024
Լկտի հայհոյախառն արտահայտությունները որպես հաճոյախոսություննե՞ր էիր շռայլում հասարակությանը. Ռուբեն Հակոբյան
1309 դիտում
11:16 28-12-2024
Հանրապետությունում նկատվում է սուր շնչառական վարակների աճ