211652_close_icon
views-count10953 դիտում article-date 13:13 21-07-2017

Երևանի քաղաքապետարանը Ստեփանակերտի գրադարաններին և երաժշտական դպրոցին փոխանցել է շուրջ 1600 կտոր գիրք և ձեռնարկ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի՝ Արցախի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանն այցելել է Ստեփանակերտի Հովհաննես Թումանյանի անվան մանկական և Մուրացանի անվան գրադարաններ, ինչպես նաև՝ Կոմիտասի անվան երաժշտական դպրոց: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Երևան-Ստեփանակերտ մշակութային սերտ համագործակցության շրջանակում այս հաստատություններին է փոխանցվել շուրջ 1600 կտոր մասնագիտական գրականություն և երաժշտական ձեռնարկ: Գրադարանների և երաժշտական դպրոցի համակազմերի հետ հանդիպման ժամանակ Ռուբեն Հովհաննիսյանը վստահեցրել է, որ նմանատիպ նախաձեռնությունները լինելու են շարունակական: Շնորհակալություն հայտնելով անհրաժեշտ աջակցությունը ցուցաբերելու համար՝ գրադարանների և երաժշտական դպրոցի ներկայացուցիչները ցանկություն են հայտնել համագործակցության շրջանակում կազմակերպել նաև տեղի մասնագետների, ինչպես նաև աշակերտների փորձի փոխանակումներ: Ռուբեն Հովահաննիսյանը վստահեցրել է, որ այդ նպատակով ևս կիրականացվեն համապատասխան աշխատանքներ՝ ապահովելով նաև Ստեփանակերտի երաժշտական դպրոցի սաների մասնակցությունը «Հնչում է Երևանը» ամենամյա երաժշտական փատատոնին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր