13198 դիտում
10:03 22-07-2017
Լևոն Հայրապետյանի դեմ ցուցմունք տված, ցմահ դատապարտվածին ներել են «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Ռուսական արդարադատությունն «անխոցելի» է: Պատվիրված սպանությունների, ահաբեկչության կազմակերպման, հարկերից խուսափելու և այլ ծանր հանցանքների համար ցմահ ազատազրկման դատապարտվածին կարող են ներել, իսկ ահա խիստ կասկածելի և մինչ օրս չապացուցված փաստերի հիման վրա 4 տարվա ազատազրկման դատապարտված մարդուն, ով կյանքի հետ անհամատեղելի հիվանդությունների մի ամբողջ փունջ ունի, շարունակել պահել բանտում՝ անմարդկային պայմաններում:
Առաջին դեպքում խոսքը Բաշկիրիայից նախկին սենատոր Իգոր Իզմեստևի մասին է: Իսկ երկրորդ դեպքում՝ հայտնի գործարար, բարեգործ Լևոն Հայրապետյանի:
Ավելին, Հայրապետյանին դատապարտել են հենց Իզմեստևի և նրա մոր ցուցմունքների հիման վրա: Իզմեստևի մայրը ցուցմունք էր տվել, թե իբր Հայրապետյանն իրենից 700000 դոլար կաշառք է կորզել՝ որդու դատավճիռը մեղմելու նպատակով: Մինչս օրս այդ ցուցմունքները որևէ կերպ չեն հիմնավորվել և չեն ապացուցվել»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
43986 դիտում
20:23 20-01-2019
Երևանում թալանել են նախկին ոստիկանապետի դեմ ցուցմունք տված նախկին մարզպետի նախկին ոստիկան տղային
3147 դիտում
10:28 20-06-2019
Ով է Գեղամ Պետրոսյանի դեմ ցուցմունք տված անձը. «Ժողովուրդ»
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3220 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2236 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը