4604 դիտում
11:05 23-07-2017
Պաղեստինը սառեցնում է հարաբերությունները Իսրայելի հետ
Պաղեստինի իշխանությունները հայտարարել են բոլոր մակարդակներում Իսրայելի հետ կապերը սառեցնելու մասին: Նման հայտարարությամբ է հանդես եկել Պաղեստինի ինքնավարության նախագահ Մահմուդ Աբասը` ուրբաթ երեկոյան կայացած խորհրդակցության ավարտին. հաղորդում է [url=http://www.bbc.com/russian/news-40690073]BBC[/url]-ին:
Այս հայտարարության առիթ է հանդիսացել Երուսաղեմում Տաճարի լեռան վրա գտնվող մահմեդականների սրբավայր Ալ-Աքսա մզկիթի մերձակայքում ծավալված բախումները, որոնց ընթացքում իսրայելցի զինվորականները երեք պաղեստինցի ցուցարար էին սպանել:
Ուրբաթ երեկոյան հայտնի է դարձել նաև, որ Հորդանան գետի ափին հրեական բնակավայրում հարձակում է տեղի ունեցել հրա բնակիչների վրա: Դանակով զինված պաղեստինցին սպանել է երկու տղամարդու և մեկ կնոջ, ևս մեկ կին տեղափոխվել է հիվանդանոց:
Մահմուդ Աբասը հեռուստաելույթում նշել է, որ Իսրայելի հետ պաշտոնական շփումները կդադարեցվեն այնքան ժամանակ, մինչև չհեռացվեն Հին քաղաքում Տաճարի լեռան վրա Ալ-Աքսա մզկիթի մուտքի մոտ դրված մետաղորսիչ արգելանքները:
Իսրայելը մետաղորսիչ զննման կետի տեղակայումը հիմնավորում էր անվտանգության նկատառումներով, քանի որ անցած շաբաթ մի քանի իսրայելցի արաբներ զինված հարձակում էին գործել իսրայելցի իրավապահների վրա, սպանելով նրանցից երկուսին:
Շաբաթ օրը շարունակվել են պաղեստինցիների և իսրայելի անվտանգության ուժերի միջև բախումները, որոնց ընթացքում զոհվել է ևս 2 պաղեստինցի:
Դրանից հետո Իսրայելի իշխանությունները հայտարարել են, որ պատրաստ են վերանայել Տաճարի լեռան վրա Ալ-Աքսա մզկիթի մոտ անվտանգության ապահովման միջոցները: Իսրայելի գեներալ-մայոր Յոհավ Մորդեխայը մահմեդական աշխարհին կոչ է արել այս հարցի վերաբերյալ այլընտրանքային առաջարկներ ներկայացնել:
Նմանատիպ նյութեր
3711 դիտում
13:40 19-11-2017
Պաղեստինը նախազգուշացրել է, որ կխզի հարաբերությունները ԱՄՆ-ի հետ
1479 դիտում
23:23 16-09-2014
Պաղեստինը խախտել է Իսրայելի հետ հրադադարի ռեժիմը
1273 դիտում
15:29 06-03-2015
Պաղեստինը հրաժարվում է անվտանգության ոլորտում Իսրայելի հետ գործակցությունից
Այս բաժնից
430 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1039 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN
718 դիտում
23:28 21-12-2024
Ֆրանսիայում դատարանը Մուհամեդի ծաղրանկարը ցուցադրած ուսուցչի սպանության գործով 8 մարդու է դատապարտել