211652_close_icon
views-count4986 դիտում article-date 11:33 24-07-2017

Հզոր պայթյուն Քաբուլում՝ Աֆղանստանի 2-րդ փոխվարչապետի տան մոտ, ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել են թալիբները

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում այսօր ուժգին պայթյուն է տեղի ունեցել երկրի 2-րդ փոխվարչապետ Մոհամադ Մոհաքիքի տան հարևանությամբ, ինչի հետևանքով 20-ից ավելի մարդ է զոհվել։ Այդ մասին հայտնում է Interfax-ը՝ հղում անելով Աֆղանստանի ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նաջիբ Դենիշին։ Վիրավորների թիվը գերազանցում է 40-ը։ Բոլոր զոհերն ու վիրավորները խաղաղ բնակիչներ են։ Տեղի ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ ահաբեկչական գործողության պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան» ծայրահեղական շարժումը;

Նմանատիպ նյութեր