211652_close_icon
views-count6650 դիտում article-date 12:13 24-07-2017

Սպանվել է «Ջեբհաթ ան-Nուսրա» ահաբեկչական խմբավորման հիմնադիրներից Աբու Մուհամմադ ալ-Ջուլանին

Սիրիայի Իդլիբ քաղաքում գտնող իր տանը սպանվել է «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման հիմնադիրներից մեկը՝ Աբու Մուհամմադ ալ-Ջուլանին։ Այդ մասին հայտնել են տեղի լրատվամիջոցները՝ փոխանցում է Life-ը։ Վարկածներից մեկի համաձայն՝ վերջինիս, ամենայն հավանականությամբ, թունավորել են։ Այլ աղբյուրները հայտնել են, որ ալ-Ջուլանին կարող էր մահանալ սրտի կաթվածից։ Հիշեցնենք, որ այս տարվա մայիսի 10-ին ԱՄՆ Պետդեպը 10 մլն դոլար էր խոստացել ալ-Ջուլանիի մասին տեղեկություն հաղորդողին։

Նմանատիպ նյութեր