4362 դիտում
14:53 25-07-2017
Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել վաստակավոր արտիստ Վերա Հակոբյանի մահվան կապակցությամբ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Հակոբյանների ընտանիքին Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Վերա Հակոբյանի մահվան կապակցությամբ: Հանրապետության Նախագահը ցավակցություն է հայտնել սիրված արվեստագետի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին և գործընկերներին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
«Ցավով տեղեկացա ճանաչված հաղորդավար, ասմունքող, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Վերա Հակոբյանի մահվան մասին:
Վերա Հակոբյանը, որպես հաղորդավար, նշանակալի ավանդ է ներդրել Հայաստանի ռադիոյի կայացման և զարգացման գործում` արժանիորեն մեծ ժողովրդականություն վայելով ունկնդիրների շրջանում: Որպես ասմունքող՝ նա տարիներ շարունակ հայ պոեզիայի գոհարները մատուցել է Հայաստանի և սփյուռքի բեմերից»,- ասված է Հանրապետության Նախագահի ցավակցական հեռագրում:
Նմանատիպ նյութեր
8621 դիտում
23:41 30-07-2019
Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանի մահվան կապակցությամբ
25436 դիտում
11:19 23-09-2017
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական հեռագիր է հղել ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանին
3367 դիտում
18:25 27-03-2017
Նախագահը ցավակցական հեռագիր է հղել ժողովրդական արտիստ Լորենց Առուշանյանի մահվան կապակցությամբ
Այս բաժնից
544 դիտում
18:49 18-10-2024
Ներկայացվել են հաշմանդամություն ունեցող երեխաների համար կատարված ծախսերի վերլուծությունը
628 դիտում
18:37 18-10-2024
Ապարանը հռչակվել է 2025 թ. երիտասարդական մայրաքաղաք