211652_close_icon
views-count3432 դիտում article-date 17:23 26-07-2017

Շվեդիայի «Սպիտակ» հայկական մշակութային միության պատվիրակությունն այցելեց Սփյուռքի նախարարություն

Հուլիսի 25-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Շվեդիայի Նորչեպինգ քաղաքի «Սպիտակ» մշակութային միության ատենապետ Արթուր Ոսկանյանին, ուսուցչուհի Գալյա Ավագյանին, սիրիահայ երաժիշտներ Սարգիս Ադամյանին և Շանթ Դանիելյանին, ովքեր շվեդահայ համայնքի հրավերով սեպտեմբերին համերգներով պետք է հանդես գան Շվեդիայում կազմակերպվող Հայաստանի Անկախության օրվան նվիրված միջոցառմանը: Նախարարը հետաքրքրվեց համայնքի նորություններով և հաջողություններով, ծանոթացավ խնդիրներին: Քննարկվեցին Սփյուռքում հայկական ինքնության պահպանմանը, երիտասարդների հայեցի կրթության անհրաժեշտությանը վերաբերող հարցեր, անդրադարձ կատարվեց սփյուռքի նախարարության հետ գործակցության աշխուժացմանը: Արթուր Ոսկանյանը շնորհակալություն հայտնեց հանդիպման համար, ներկայացրեց «Սպիտակ» մշակութային միության նորությունները, ձեռքբերումներն ու ծրագրերը, պատրաստակամություն հայտնեց ավելի սերտորեն համագործակցել նախարարության հետ, ակտիվորեն մասնակցել նախարարության ծրագրերին:

Նմանատիպ նյութեր