23536 դիտում
10:39 27-07-2017
Նեղվել, պատժամիջոց կիրառել, վրեժ լուծել... Այդ ամենը պաշտոնյայի պարտականությունների մեջ չի մտնում. «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Համացանցում բռնկված «մամուլի քարտուղարներ- լրագրողներ» բանավեճը ոչ առաջինն է, ոչ էլ վերջինը: Մեծ հարգանք ունեմ երկու կողմերի նկատմամբ և կարծում եմ՝ երկուսն էլ ունեն իրենց փաստարկները: Այնուամենայնիվ, «շատ հին ժամանակների» մամուլի քարտուղար լինելով, ինձ թույլ կտամ մի փոքր հուշել գործընկերներիս, «դու հոդվածներ ես գրում իմ, իմ շեֆի կամ իմ գերատեսչության դեմ, և այդ պատճառով ես քո նկատմամբ պատժամիջոցներ եմ կիրառում» մոտեցումն, ինձ թվում է, սխալ է:
Պետական ծառայողը պետք է դուրս մնա նման էմոցիաներից և իր ծառայությունները մատուցի բոլոր շահառուներին՝ անկախ իրենց քաղաքական հայացքներից և այդ շահառուների՝ տվյալ գերատեսչության ու նրա ղեկավարի հանդեպ վերաբերմունքից:
Ի՞նչ իրավունք ունեմ ես այդ ամենն ասելու: Մի՞թե ես իմ պետական ծառայության ժամանակ և դրանից հետո թույլ չեմ տվել սխալներ: Իհարկե, բազմիցս սխալվել եմ և գուցե ավելի լուրջ, քան իմ երիտասարդ գործընկերները: Ասել, որ ես երբեք չեմ բռնկվում և միշտ ադեկվատ եմ արձագանքում իմ հասցեին հնչած խայթոցներին կամ, առավել ևս, հայհոյանքներին՝ ցավոք սրտի, չեմ կարող: Ոչ մեկս կատարյալ չի: Չնայած վերջերս ձևը գտել եմ: Քանի որ այդ անձնական հարձակումները հիմնականում ֆեյսբուքով են, դրանից խուսափելու տեխնիկական հնարավորությունը կա: Ենթադրենք, մեկն իր գրառման տակ իմ անունն է նշում (tag է անում), որպեսզի ես կարդամ նաև տակը գրած «քլնգող» մեկնաբանությունները: Շատ հեշտ է այդ գրառումից քեզ untag անելը՝ սեղմելով remove tag-ը, իսկ բոլոր մնացած դեպքերում սեղմել turn off notifications և վերջ՝ քեզ փնովելու միջոցով ինքնահաստատվողները թող որքան ուզում են և ինչ ուզում են գրեն: («Չեք ուզում, հա՞, Ձեզ քննադատող մեկնաբանությունները կարդալ» կանխատեսելի ռեակցիային պատասխանեմ՝ տեքստեր կարդալու բավականաչափ փորձ ունեմ «քննադատող մեկնաբանությունները» անձնական վիրավորանքներից տարբերելու համար): Բայց կրկնեմ՝ այս հոգեվիճակին հասնելու համար տարիներ են պետք, և հիմա նորից կրկնեմ՝ եթե որևէ խայթոցին սուր եմ արձագանքել, ապա ներողություն եմ խնդրում ու, իհարկե, ամբողջ սրտով ներում եմ բոլոր նրանց, ովքեր ինձ վիրավորել են:
Սակայն իմ պարագան փոքր-ինչ ուրիշ է. ես արդեն 23 տարի է՝ պետական ծառայող չեմ՝ ինչպես եմ արձագանքում, կարդում եմ, թե չեմ կարդում՝ դա, ի վերջո, իմ անձնական գործն է: Ուրիշ հարց, եթե ես ներկայացնեի պետական գերատեսչություն, որը գոյություն ունի հարկատուների հաշվին, և որին մենք՝ հարկատուներս, հանձնարարել ենք կատարել այս կամ այն գործառույթները: Ոչ այդ գերատեսչությունն է Աստծո տաճար, ոչ դրանց ղեկավարներն են օժտված ինչ-որ աստվածային շնորհներով, ոչ էլ այդ ղեկավարների խոսնակներն են վերջին ճշմարտությունների մունետիկները: Պետական գերատեսչությունների բոլոր աշխատակիցները մեր համաքաղաքացիներն են, որոնք ժամանակավորապես կատարում են մեր՝ հարկատուների կողմից սահմանված պարտականությունները:
Նեղվել, պատժամիջոցներ կիրառել, առավել ևս՝ վրեժ լուծել… Այդ ամենը պետական պաշտոնյայի պարտականությունների մեջ չի մտնում»:
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2706 դիտում
15:08 09-12-2022
Պեմզաշենում կրքերը նորից լարվել են. սպանված ընտանիքի հայրը փորձել է վրեժ լուծել․ «Առավոտ»
1679 դիտում
16:32 27-06-2014
ՖԻՖԱ-ն չափազանց խիստ պատժամիջոց է կիրառել Սուարեսի նկատմամբ. Ջորջո Կյելինի
6036 դիտում
13:54 10-10-2017
Եթե Թրամփը որոշի պատժամիջոց կիրառել Իրանի հանդեպ, Կոնգրեսը դժվար թե դա վավերացնի. «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2242 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը