International Champions Cup. «Մանչեսթեր Յունայթեդը» պարտություն կրեց «Բարսելոնայից». ՏԵՍԱՆՅՈՒԹ
ԱՄՆ-ում ընթացող International Champions Cup մրցաշարի շրջանակներում «Բարսելոնան» Մերիլենդի «Ֆեդեքս Ֆիլդ մարզադաշտում հանդիպեց «Մանչեսթեր Յունայթեդին» եւ հաղթեց նվազագույն՝ 1:0 հաշվով:
Ուշագրավ է, որ միակ գոլը 31-րդ րոպեին խփել է կատալոնացիների բրազիլացի հարձակվող Նեյմարը, որն այս օրերին մարզական աշխարհի ուշադրության կենտրոնում է. ՊՍԺ հավանական տեղափոխվելու լուրերի պատճառով:
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մանկունիացիների մեկնարկային կազմում էր և փոխարինվել է 62-րդ րոպեին:
Այսպիսով, «Մանչեսթեր Յունայթեդն» ավարտեց իր ամերիկյան շրջագայությունները:
[b]International Champions Cup, ընկերական հանդիպում
[/b]
«Մանչեսթեր Յունայթեդ»-«Բարսելոնա»՝ 0:1
Նեյմար, 31