Ռումինիան ՌԴ փոխվարչապետի ինքնաթիռի համար փակել է օդային տարածքը
Ռումինիան ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի՝ S7 ավիաընկերության ինքնաթիռի համար փակել է օդային տարածքը։ Այդ մասին գրում է TACC-ը:
«Մոսկվա-Քիշնև երթուղով S7-157 կանոնավոր չվերթին արգելվել է մուտք գործել Ռումինիայի օդային տարածք:Անձնակազմը որոշում է ընդունել վայրէջք կատարել Մինսկի օդանավակայնաում։
Օդաչուները կապ են հաստատել Բուդապեշտի հետ՝ թույլտվություն խնդրելով վայրէջքի համար՝ կապված վառելիքի սահմանափակ լինելու հետ։ Հունգարիան նույնպես մերժել է։
Տեղի ունեցածի հետ կապված Ռոգոզինը կապ է հաստատել ՌԴ ԱԳՆ-ի և «Ռոսավիացիայի» հետ։