211652_close_icon
views-count121148 դիտում article-date 16:46 30-07-2017

Կրակոցներ Վանաձորում. ոստիկանները, վտանգելով իրենց կյանքը, «Վենեսիա» սրճարանում վնասազերծել են մինչև ատամները զինված 46-ամյա սամբիստին

Այսօր՝ հուլիսի 30-ին կրակոցներ են հնչել Լոռու մարզում: Ժամը 01:30-ի սահմաններում Ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքում գտնվող «Վենեսիա» սրճարանային համալիրի տարածքում կրակոցներ են հնչել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն սրճարան են ժամանում Լոռու մարզի ոստիկանության, ինչպես նաև՝ Ոստիկանության Բազումի և Տարոնի բաժինների օպերատիվ խմբերը և Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Լոռու մարզի պահպանության բաժնի ծառայողները: Հենց տեղում ոստիկանների ճիշտ և պրոֆեսիոնալ գործողությունների շնորհիվ վնասազերծվում է կրակոցներ արձակողը, ով, ինչպես ժողովուրդն է ասում, «մինչև ատամները զինված էր», որին էլ բերման են ենթարկում Ոստիկանության Տարոնի բաժին, դեպքի վայրում աշխատում են ոստիկանության Լոռու մարզային վարչության փորձաքրեագիտական բաժնի փորձաքրեագետները՝ պետ Արմեն Ամիրաղյանի, ՀԿՀ ավագ փորձագետ Հովհաննես Սաքանյանի, ավագ փորձագետ Դավիթ Նալբանդյանի և փորձագետ Արթուր Առաքելյանի գխավորությամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կրակոցների հեղինակը Վանաձոր քաղաքի Կամոյի փողոցի բնակիչ 46-ամյա Վահրամ Ալթունյանն է, ով Վանաձորում ավելի շատ հայտնի է «Սամբիստ Վահրամ» մականվամբ: Դեպքի վայրում աշխատել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային վարչության քննիչները՝ վարչության պետ Արդարադատության գնդապետ Թաթուլ Շուշանյանի գլխավորությամբ, ում որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ: Եվ խմբում ներգրավված քննիչի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրօրի 258 հոդվածի 4-րդ մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ոստիկանների կողմից «Սամբիստ Վահրամի» ձեռքից խլված AKM տիպի ինքնաձիգը առգրավվել է, և քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքնություններ, այդ թվում՝ դատաձգաբանական, մատնադրոշմային: Քննիչի որոշմամբ Վ. Ալթունյանը ձերբակալվել է: [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր