211652_close_icon
views-count15650 դիտում article-date 15:52 01-08-2017

Հետախուզվողին հայտնաբերեցին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի վայրէջքից հետո

Ոստիկանության Արտաշատի բաժնի հերթապահ մասի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ հուլիսի 31-ին, ժամը 18.50-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի վայրէջքից հետո Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից բաժին է տեղափոխվել 1962 թ. ծնված Արթուր Կ.-ն, որը հուլիսի 10-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր. 34-177 հոդ. 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով: Արթուր Կ.-ն պարտավորվել է ներկայանալ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան:

Նմանատիպ նյութեր