19062 դիտում
15:38 01-08-2017
Չափազանց զգայուն տարածաշրջանում Իրանն ու Հայաստանը ունեն ընդհանուր նպատակ. Սերժ Սարգսյանի հարցազրույցը՝ իրանական թերթին
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ԻԻՀ նախագահ Հասան Ռուհանիի երդմնակալության արարողության նպատակով Իրան կատարելիք այցի նախօրեին հարցազրույց է տվել իրանական հեղինակավոր «Շարղ» օրաթերթին:
Ֆեյսբուքյան իր էջում գրել է իրանագետ Արմեն Իսրայելյանը գրել է. «Նախագահն անդրադարձել է հայ-իրանական պատմական հարաբերություններին՝ բարձր գնահատելով բարեկամական կապերի ներկայիս մակարդակը, ինչպես նաև նախանշելով երկկողմ համագործակցության հեռանկարը։
Բարձր գնահատելով երկու տարբեր կրոնների հետևորդների՝ քրիստոնյաների և մուսուլմանների բազմադարյա արդյունավետ փոխգործակցությունը՝ հանրապետության ղեկավարը Իրան-Հայաստան հարաբերությունները որակել է որպես օրինակելի և առանձնահատուկ՝ ընդգծելով, որ հայերն ու իրանցիները՝ որպես այս տարածաշրջանի բնիկ ժողովուրդներ, իրենց բարեկամությունը վաստակել են դարերի ընթացքում։
Անդրադառնալով ժամանակակից մարտահրավերներին՝ Նախագահը ընդգծել է, որ չափազանց զգայուն տարածաշրջանում Իրանն ու Հայաստանը ունեն ընդհանուր նպատակ, այն է՝ ջանքեր գործադրել, որպեսզի տարածաշրջանում կայունություն և անվտանգություն հաստատվի։
«Շարղ» օրաթերթը հարցազրույցը վերնագրելիս բավականին ուշագրավ շեշտադրում է կատարել, այն է՝ «Հայաստանը Եվրոպա մուտք գործելու անվտանգ դարպաս է»: Այդ համատեքստում Նախագահ Սարգսյանը, անդրադառնալով իրանական գազը Հայաստանի տարածքով Եվրոպա առաքելու հնարավորությանը, նշել է, որ Հայաստանը խոշոր նախագծերին մասնակցություն ունենալու հարցում իր պատրաստակամությունը հայտնել է, և եթե համապատասխան քննարկումներից հետո շահագրգիռ բոլոր կողմերին ձեռնտու լինի, ապա հնարավոր է դա իրականացնել։
Հարուստ մշակույթ, անվտանգության բարձր մակարդակ և աշխատասեր քաղաքացի, Նախագահի խոսքով սրանք են Հայաստանի մրցակցային առավելությունները, որոնք մեր երկիրն իրանցի գործարարների, զբոսաշրջիկների, ուսանողների համար ներկայացնում են որպես անվտանգ և իրանցիներին բարեկամաբար ընդունող երկիր»,- գրել է Ա.Իսրայելյանը:
Նշենք, որ ԻԻՀ նորընտիր նախագահի երդման պաշտոնական արարողությունը կայանալու է օգոստոսի 5-ին: Ավելի վաղ ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից հայտնել էին, որ Նախագահը մասնակցելու է ԻԻՀ նորընտիր նախագահի երդման պաշտոնական արարողությանը:
Նմանատիպ նյութեր
964 դիտում
17:17 22-04-2024
Կքննարկվեն տարածաշրջանում անվտանգային իրավիճակի հետ կապված զգայուն հարցեր. Պուտինը՝ Ալիևի հետ հանդիպմանը
Այս բաժնից
922 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
946 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»