211652_close_icon
views-count5205 դիտում article-date 10:53 02-08-2017

ԱՄՆ-ն կարող է նոր ավիակիր ուղարկել Կորեական թերակղզու ափեր. աղբյուր

Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի իշխանությունները քննարկում են Կորեական թերակղզու ուղղությամբ նոր միջուկային ավիակիր ուղարկելու հարցը։ Այդ մասին Tass-ին հայտնել է Կորեայի ԶՈՒ շտաբների ղեկավարների հանձնաժողովի անդամներից մեկը։ «Մեր տվյալներով՝ օգոստոսին Փհենյանը ամենայն հավանականությամբ կարող է նոր ռազմավարական սադրանքներ իրականացնել՝ նոր միջուկային փորձարկում կամ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի արձակում»,-նշել է զինվորականը՝ հավելելով, որ այդ կապակցությամբ ԱՄՆ-ն Կորեական թերակղզի կուղարկի կամ «Քարլ Վինսոն» կամ «Ռոնալդ Ռեյգան» ավիակիրը։ Բացի այդ, ընթացիկ ամսվա վերջին տեղի կունենան ամերիկյան-հարավկորեական հերթական համատեղ զորավարժությունները։ Նախորդ զորավարժություններին մասնակցել էին 25 հազար ամերիկացի և 50 հազար կորեացի զինվորականներ։

Նմանատիպ նյութեր