211652_close_icon
views-count5198 դիտում article-date 13:21 02-08-2017

Ռուսաստանցի միլիարդատերերի կապիտալը 2017թ-ին ավելացել է 9,7 մլրդ դոլարով. Bloomberg

Ընթացիկ՝ 2017 թվականին Ռուսաստանի 28 միլիարդատերերի ընդհանուր կապիտալը աճել է 9,75 մլրդ դոլարով։ Այդ մասին նշված է Bloomberg Billionaires Index-ի տարածած զեկույցում։ Ըստ նշված նյութի՝ ամենահարուստը ճանաչվել է «Северстали» կորպորացիայի հիմնական բաժնետեր Ալեքսեյ Մորդաշովը, ում կարողությունը գնահատվում է 17.3 մլրդ դոլար։ Երկրորդ հորիզոնականում է հայտնվել «Норильский никель» ընկերության ղեկավար Վլադիմիր Պոտանինը, նրա կարողությունը գնահատվել է 16.6 մլրդ դոլար։ Երրորդում գտնվում է «Ренова» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Վիկտոր Վեկսելբերգը՝ 15.5 մլրդ դոլար կարողությամբ։

Նմանատիպ նյութեր