63957 դիտում
15:42 03-08-2017
Արտակարգ դեպք Ծաղկաձորի «Ռոյալ» խաղատանը. գործադիր տնօրենը պնդում է, որ ինքը 14 հազար դոլար է շահել, իսկ խաղատան աշխատակիցն իրեն ու եղբորը ծեծելով դուրս է արել այնտեղից
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Հրազդանի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել այսօր՝ օգոստոսի 3-ին, ՌԴ քաղաքացի՝ Օմսկ քաղաքի բնակիչ, 48-ամյա Անդրեյ Սիդելնիկովի հայտարարության փաստով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա. Սիդելնիկովը ոստիկաններին հայտնել է, որ օգոստոսի 2-ին, ժամը 23։00-ի սահմաններում, Ծաղկաձոր քաղաքի «Ռոյալ» խաղատանը իրեն անհիմն մեղադրել են խաբեության մեջ և իր հաղթած 14 հազար ԱՄՆ դոլարը չեն վճարել։
Երբ ինքը պարզաբանում է պահանջել, խաղատան անվտանգության աշխատակիցը հարվածել է իր որովայնին, այնուհետև եղբոր՝ 43-ամյա Կոնստանտին Սիդելնիկովի կրծքավանդակին։ Այդ ամենից հետո իրենք սեղանին թողել են 14 հազար ԱՄՆ դոլարի «ֆիշկեքը», և իրենց անվտանգության աշխատակիցը ուժով ու սպառնալիքով դուրս է հանել խաղատնից։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. Սիդելնիկովը աշխատում է «Ատլանտիդա 21 վեկ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
87526 դիտում
21:58 04-04-2021
Կրակոցներ Ծաղկաձորի «Ռոյալ» խաղատան ավտոկայանատեղիում. կասկածյալների մեջ է Հանրապետության քաղաքապետերից մեկը