10909 դիտում
19:35 03-08-2017
Շիրակի մարզպետն հետևել է Կապսի ջրամբարի հորատման աշխատանքներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Արթուր Խաչատրյանն օգոստոսի 3-ին այցելել է Կապսի ջրամբարի տարածք, որտեղ այժմ ընթանում են հորատման և գեոտեխնիկական աշխատանքներ: Շիրակի մարզպետը մասնագետների հետ քննարկել է երկրաբանահետախուզական ուսումնասիրությունների վերաբերյալ տեղեկությունները, աշխատանքների ընթացքը` կարևորելով ջրամբարի շինարարության իրականացումը, ինչն ըստ Արթուր Խաչատրյանը կարող է հեղափոխել մարզի ողջ գյուղատնտեսությունը, օգնել ավանդական ցորենից ու գարուց անցում կատարել առավել բարձրարժեք գյուղատնտեսության:
Նշենք, որ Կապսի ջրամբարի կառուցման շինարարությունը սկսվել էր դեռևս 1980-ական թվականներին, այն կառուցվում էր Ամասիայի և Ախուրյանի տարածաշրջանների սահմանագծում Ախուրյան գետի վրա, Կապս գյուղի մոտակայքում: Ջրամբարի շինարարությունը դադարեցվել էր ԽՍՀՄ-ի փլուզումից հետո:
Այժմ Կապսի ջրամաբարի տարածքում հետազոտությունների ավարտից հետո նախատեսվում է նախագծա-նախահաշվային աշխատանքների իրականացում: Ըստ նախնական ծրագրի ջրամբարը կառուցվելու է 2 փուլով՝ 1-ին փուլում այն կունենա 25 մլն մ3 ծավալ, որը հետագայում կհասցվի մինչև 60 մլն մ3 ինքնհոս ոռոգման փակ ցանցով:
Ջրամբարի կառուցման դեպքում ոռոգելի կդարձվի Արթիկի և Անիի տարածաշրջանների վարելահողերի մեծ մասը, միաժամանակ կբարելավվի Ախուրյանի տարածաշրջանի շուրջ ոռոգելի հողերի ջրապահովվածությունը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
Նմանատիպ նյութեր
2521 դիտում
19:32 19-09-2016
Կապսի ջրամբարի տարածքում հորատման աշխատանքները կմեկնարկեն մինչև ձմեռ
1312 դիտում
11:59 18-05-2023
Շիրակի մարզում մեկնարկեց Կապսի ջրամբարի կառուցումը. այն կտևի 3 տարի
757 դիտում
18:47 25-09-2024
Կապսի ջրամբարի կառուցապատող ընկերության գլխավոր տնօրենը հյուրընկալվել է Շիրակի մարզպետարանում
Այս բաժնից
748 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
772 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»