64047 դիտում
23:38 03-08-2017
Դավիթաշենի այն տանը, որտեղ տեղի էր ունեցել ողբերգական պայթյունը, հայտնաբերվել է 4 հրանոթային արկ. ժամանել են մեծ թվով իրավապահներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քիչ առաջ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության, ՀՀ ՊՆ ականազերծման կենտրոնի ծառայողները հերթական անգամ այցելեցին Դավիթաշեն վարչական շրջանի 8-րդ փողոցի թիվ 56/2 տուն:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել է նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գրիշա Ամիրխանյանի գլխավորությամբ:
Տեղում են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետի պաշտոնակատար Վարդգես Աթոյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Աշոտ Վարդանյանի գլխավորությամբ: [color=#EF2929]
Փրկարարները, ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են ևս 2 հատ հրետանային արկ (120 մմ), 1 հատ հակատանկային ականանետ եւ 1 հատ հրթիռային արկ, մարտական վիճակում:[/color]
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2017/08/02/1073926/]ավելի վաղ[/url] դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, օգոստոսի 2-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Դավիթաշեն վարչական շրջանի 8-րդ փողոցի տներից մեկի բակում պայթյունի ձայն է լսվել և կան վիրավորներ:
Նշված փողոցի թիվ 56/2 տան բակից Երևանի 1-03 շտպօգնության բրիգադը ծայրահեղ ծանր վիճակում 2 հոգու տեղափոխել է հիվանդանոց:
Վիրավորներից մեկի՝ երիտասարդ տղայի ոտքը թաթի կողմից կտրված է և ոտքի թաթը հայտնաբերվել է բակում՝ բավականին մեծ արյան հոսքի մոտ:
Դեպքի վայր էր ժամանել ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության պետ, գեներալ-մայոր Ներսես Նազարյանը, տեղում աշխատում էին նաև ԱԻՆ ՓԾ ներկայացուցիչները՝ ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանի գլխավորությամբ:
Վիրավորներին առաջինը օգնության էին հասել քաղաքացիները և պայթյունի հարևանությամբ բնակվող բնակիչները:
Դեպքի վայր էին ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ Մաշտոցի ոստիկանապետ Գրիշա Ամիրխանյանի գլխավորությամբ: Ժամանել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետի պաշտոնակատար Վարդգես Աթոյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Աշոտ Վարդանյանի գլխավորությամբ:
Ա. Վարդանյանի գլխավորությամբ քննիչները պայթյունի վայրում տեղազննություն էին կատաել: Վ. Աթոյանի որոշմամբ ստեղծվել էր քննչական խումբ՝ ՀԿԳ ավագ քննիչ Ա. Վարդանյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Ժամանել էին նաև ԱԻՆ-ի սակրավորները: Նշված փողոցում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել էր և դեպքի վայր էին ժամանել նաև ՀՀ ՃՈ պետի տեղակալ Նորիկ Սարգսյանն ու Երևանի ՃՈ պետի տեղակալ Աշոտ Սայադյանը:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում էին վիրավորների ինքնությունը: Վիրավորներին արյուն հասցնելու նպատակով ՀՀ ՃՈ պետի տեղակալ Ն. Սարգսյանը ծառայողական ավտոմեքենայով վիրավորների հարազատներին տեղափոխել էր Արյան փոխներարկման ինստիուտ, որպեսզի այնտեղից արյուն տեղափոխվեր Արմենիա բժշկական կենտրոն:
[color=#CC0000]
Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 84+
84+