211652_close_icon
views-count52909 դիտում article-date 09:57 06-08-2017

Պարզվել է Դավիթաշենում ԱԺ պատգամավորի տան դիմաց Audi-ով վրաերթ կատարած և փախուստի դիմած վարորդի ինքնությունը. նա 14 տարեկան է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության, ոստիկանության Մաշտոցի բաժնի և ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողությունների արդյունքում ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք է ինքնակամ ներկայացել Երևան քաղաքի Դավիթաշեն 7-րդ փողոցի բնակիչ, 14-ամյա Դավիթ Ավետիսյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինը կասկածվում է օգոտսոսի 4-ին ժամը 21:00-ի սահմաններում Դավիթաշենի կամրջից դեպի Սասնա Ծռեր փողոց, ԱԺ պատգամավոր Ծաղիկ Ռուբո մականվամբ Ռուբեն Գևորգյանի տան դիմաց, իր վարած Audi մակնիշի 35 FA 800 համարանիշի ավտոմեքենայով Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցի բնակչուհի, 34-ամյա Հրաչուհի Չալիկյանին վրաերթի ենթարկելու, նրան անօգնական թողնելու և դեպքի վայրից փախնելու մեջ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Դ. Ավետիսյանը սովորում է Երևանի Դավիթաշեն վարչական շրջանի թիվ 93 դպրոցի 9-րդ դասարանում: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2017/08/04/1074081/]ավելի վաղ[/url] դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, օգոստոսի 4-ին վրաերթ էր տեղի ուեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում Audi A3 մակնիշի 35 FA 800 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Դավիթաշենի կամրջից դեպի Սասնա Ծռեր փողոց տանող ճանապարհահատվածում՝ ԱԺ պատգամավոր, Ծաղիկ Ռուբո մականվամբ Ռուբեն Գևորգյանի տան դիմաց, վրաերթի էր ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող հետիոտնին: Վրաերթի ենթարկվածը, որը կին էր, մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր Արմենիա բժշկական կենտրոն, որտեղից հայտնել էին, որ նա գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Դեպքի վայր էին ժամանել ՃՈ 1-ին սպայական գումարտակի 8 –րդ դասակի տեսուչներ Աբրամ Հովհաննիսյանն ու Արմեն Աղեկյանը: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել էր Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղից ժամանել է վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանն ու հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գոռ Թադևոսյանը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր