211652_close_icon
views-count10888 դիտում article-date 18:16 06-08-2017

«Լիոնի» նախագահ. Եթե դուք նավթ ու գազ ունեք, կարող եք ամեն ինչի համար վճարել

«Լիոնի» նախագահ Ժան-Միշել Օլասը մեկնաբանել է 222 միլիոն եվրոյի դիմաց «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարի տեղափոխությունը ՊՍԺ: «Նեյմարի տրանսֆերը մոտ ապագայում չի օգնի Լիգա 1-ի տնտեսությանը: Մենք պետք է ամեն ինչ կշռադատենք: Եթե ձեր բախտը բերել է, և դուք ունեք նավթ ու գազ, ապա կարող եք ամեն ինչի համար վճարել: Եթե դա չունեք, ապա առաջնությունում բոլոր ուժերով պետք է պայքարեք առաջին երկու տեղերի համար, Չեմպիոնների լիգայի համար, որը գումար է բերում: ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Հելայֆին պետք է հասկանա, թե որքան է նրա բախտը բերել», ասել է Օլասը:

Նմանատիպ նյութեր