48302 դիտում
08:23 09-08-2017
Պոլիտեխնիկական համալսարանի 1-ին մասնաշենքի քիմիական լաբարատորիայում առաջացած հրդեհը հրշեջները մարել են մեծ դժվարությամբ՝ վտանգելով իրենց կյանքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ օգոստոսի 8-ին, ժամը 22:20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տերյան փողոցի թիվ 105 հասցեում գտնվող Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի տանիքում հրդեհ է բռնկվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորն նշված վայր են մեկնել 2 մարտական հաշվարկ, հրշեջ-փրկարարական ջոկատի ավտոսանդուղքը և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի, արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
Դեպքի վայր են ժամանել նաև Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները:
Պարզվել է, որ այրվում է համալսարանի 1-ին մասնաշենքի քիմիական լաբարատորիան, որտեղ կա քիմիական տարատեսակ վտանգավոր նյութեր:
Հրշեջ-փրկարարները հագնելով հատուկ հագուստներ և կրելով թթվածնային բալոններ՝ վտանգելով իրենց կյանքը, մարել են հրդեհը: Վտանգը կայանում էր նրանում, որ լաբարատորիայում այրվող քիմիական նյութերը մարելու ժամանակ դրանք ջրից էլ ավելի են բռնկվել, իսկ այրման հետևանքով առաջածաց թունավոր գազերը իսկապես լուրրջ վտանգ են իրենցից ներկայացրել:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:12-ին:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 87+
87+