211652_close_icon
views-count16838 դիտում article-date 19:06 09-08-2017

Հայաստանի և Ադրբեջանի նախարարները կհանդիպեն սեպտեմբերին

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հանդիպելու են Նյու Յորքում: Այս մասին հայաստանյան լրատվամիջոցների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Վերջինս տեղեկացրել է նաև, որ հանդիպումը կկայանա սեպտեմբերին: «Հանդիպման օրակարգում այն հարցերն են, որոնց մասին մենք բազմիցս ասել ենք. համապատասխան պայմաններ ստեղծել, որ առաջ տանենք բանակցային գործընթացը»,- ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարարը: Էդվարդ Նալբանդյանը նաև ասել է, որ բանակցություններին այլընտրանք չկա. «Հեծանիվ հնարել դժվար է, այն ինչ որ կա, եղել է, դրա շուրջ մենք բանակցում ենք»: Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպմանը, ապա Նալբանդյանն այս առնչությամբ ասել է, որ դեռևս որևէ կոնկրետ բան չկա: Նշենք, որ վերջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հանդիպել էին Բրուսելում հուլիսի 11-ին: [url=https://jam-news.net/?p=53292&lang=hy]JAMNEWS[/url]

Նմանատիպ նյութեր