Սկսվել են «Անհայտ հասցե» հեռուստանախագծի երկրորդ եթերաշրջանի նկարահանումները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Սկսվել են Աթվ հեռուստատեսությամբ հեռարձակվող «Անհայտ հասցե» հեռուստանախագծի երկրորդ եթերաշրջանի նկարահանումները:
Այա անգամ «Անհայտ հասցեի» բնակիչները 20-ն են: Նրանք մի քանի շաբաթ ապրելու են Հայաստանի անտառներում և սարերում` փորձելով հաղթահարել իրենց տրված փորձությունները, և հայթայթելով իրենց հացն ու ջուրը` հնարավորինս երկար ապրել «Անհայտ հասցեում» :
Արդեն մեկ շաբաթից ավել է, որ նախագծի բնակիչներն արդեն անտառներում են, և պայքարում են հաղթանակի համար:
20 մասնակիցներից միայն մեկն է հաղթող ճանաչվելու, և հենց նրան է տրվելու հաղթողի կոչումն ու մրցանակը:
Նախագծի պրոդյուսեր Սահակ Ասատրյանն ու հաղորդավար Արայիկ Համբարձումյանը նշեցին, որ այս եթերաշրջանն առավել լարված ու հետաքրքիր է լինելու:
Նշենք. որ մասնակիցներն ընտրվել են հատուկ հայտարարված քասթինգով: «Անհայտ հասցե» հեռուստանախագիծը կարող եք դիտել Աթվ հեռուսատեսության նոր եթերաշրջանում:
Լուսանկարները` Մանուկ Ասատրյանի