4585 դիտում
18:32 13-08-2017
Բաշար Ասադը ռազմական հանցագործություններ է գործել, նրա դեմ բավականաչափ ապացույցներ կան. ՄԱԿ-ի ներկայացուցիչ
Սիրիայի նախագահ Բաշար Ալ Ասադի նկատմամբ բավականաչափ մեղադրանքներ կարող է առաջադրվեն։ Այդ մասին հայտարարել է Սիրիայում հանցագործությունների հետաքննության հարցերով ՄԱԿ-ի ներկայացուցիչ Կարլա դել Պոնտեն, հաղորդում է Le Matin Dimanche-ն։
Վերջինիս խոսքով՝ բավարար ապացույցներ կան, որ Ասադը ռազմական հանցագործություններ է կատարել;
«Կատարվել է հսկայական նախապատրաստական աշխատանք; Չնայած դրան, չկա ոչ դատախազ, և ոչ էլ դատալսում»,-մեջբերում է Reuters գործակալությունը նրա խոսքը։
Պոնտեն նշել է, որ այս ամբողջը տեղի է ունենում այն պատճառով, որ Ռուսաստանը վետո է դրել Սիրիայում ՄԱԿ ԱԽ-ի՝ ռազմական հանցագործությունների հետաքննության հարցերով միջազգային դատարանի ստեղծման առաջարկի վրա։
Նա իրավիճակը գնահատել է որպես ողբերգություն՝ հավելելով, որ առանց արդարության Սիրիայում չի լինի ոչ խաղաղություն, ոչ էլ ապագա։
Նմանատիպ նյութեր
6273 դիտում
14:59 24-06-2018
Սիրիան բավականաչափ ուժ ունի վերականգնվելու համար. Բաշար Ասադ
2893 դիտում
15:58 18-11-2015
Բաշար Ասադը հայտնել է, թե որ դեպքում կհամագործակցի Ֆրանսիայի հետ ահաբեկչության դեմ պայքարում
Այս բաժնից
1147 դիտում
23:08 17-12-2024
Եվրամիությունը սիրիացի փախստականներին օգնելու համար Թուրքիային 1 միլիարդ եվրո կհատկացնի
1114 դիտում
21:22 17-12-2024
ԱՄՆ-ի ընտրողների կոլեգիան սկսում է Դոնալդ Թրամփի հաղթանակը հաստատելու քվեարկությունը
1138 դիտում
20:59 17-12-2024
Բաքվում պահվող գերիների «դատավարության» մասով ՀՀ իշխանության արձագանքը բացակայում է․ Մեսրոպ Առաքելյան